ՀՅԴ-Ի «ԱԽՈՐԺԱԿԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»
Արխիվ 12-16ՀՅԴ-Ի «ԱԽՈՐԺԱԿԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»
Որոշ լրատվամիջոցներ վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները` նշում են, որ ՀՀ նախագահի հետ ՀՅԴ-ի կոնսուլտացիաների ընթացքում քննարկման առարկա է դարձել ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետ նշանակելու հարցը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԻ հետ, ով անմիջապես նշեց.
- Նման հարց չի քննարկվել, եւ ինձ նման բան չեն առաջարկել:
- Պարոն Լոքյան, ըստ էության, ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, որոնք այսօր իրենց ակտուալությունը կորցրել են, առհասարակ, ՀՅԴ-ն մտադիր չէ՞ կրկին վերադառնալ կոալիցիա:
- Մենք դեռ քառյակում ենք (նկատի ունի ոչ իշխանական չորս ուժերին` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն»-Հ.Ս.) ու նման հարցեր, կրկնում եմ` չի քննարկվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

