ՉԱՐԱՄԻՏՆԵՐԻ ԴԱՌԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՉԱՐԱՄԻՏՆԵՐԻ ԴԱՌԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Օրը հարուստ էր սենսացիաներով: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ երրորդ անգամ ստանձնել պետության ղեկը ոչ որպես նախագահ, եւ ոչ էլ որպես վարչապետ: Տեղի ունեցան ՀՀ նախագահի խորհրդակցությունները ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Բոլորը շունչները պահած սպասում էին, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կհայտարարի նոր վարչապետի անունը, անգամ գրեթե բոլոր լրատվական կայքերը հասցրին տեղադրել, իսկ մի քանի րոպե անց հանել տեղեկատվություն, որ անունն արդեն հայտնի է... Բայց 40 րոպե ինտերնետային ուղիղ հեռարձակմամբ սպասելուց հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց լրագրողներին եւ քաղաքականությանը հետեւող բոլոր քաղաքացիներին, որ գործադիր մարմնի նիստին քննարկվել են քաղաքական խորհրդակցությունների արդյունքները, իսկ ՀՀ 13-րդ վարչապետի անունը որոշվելու եւ հրապարակվելու է երկուշաբթի: Այսինքն` Սահմանադրությամբ նախատեսված վերջին օրը:

ՎԵՐՋԻՆ ՙԹՈՒՂԹՈՒԳԻՐԸ՚

Իսկ ապրիլի 9-ին` այսինքն Սերժ Սարգսյանի երդմնակալության տարեդարձին, շտապեցին հայտարարություններով հանդես գալ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կես միլիոն քվե հաջողությամբ քամուն տված Րաֆֆին իր մանրահավաքի ընթացքում վարեց կատարյալ ՙաբիժնիկի՚ խոսք ու զրույց, որի ընթացքում հասցրեց անգամ չարախոսել ուղիղ մեկ տարի առաջ իր հետ աղոթքի գնացած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջինս, սակայն, հայտարարեց, որ ներում է նրան... Ինչեւէ, ընթերցողին չենք ծանրաբեռնի այդ կատարյալ քաղաքական ձախողակի, կամ ինչպես կասեն ամերիկացիները ՙլուզերի՚ անիմաստ բարբաջանքով, որը, խոշոր հաշվով, ոչ ոքի հետաքրքիր չէ:
Առավել հետաքրքիր է ԼՏՊ-ի գրավոր հարցազրույցը, ուր կարելի է գտնել ատելությամբ եւ թշնամանքով հագեցած մաղձի, չարակամության, վախի եւ իր բնույթով ՙթուղթուգրից՚ չտարբերվող բաղձանքի բոլոր երանգները:
Նախ` նա Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը վերագրեց ՙքառյակին՚. ՙԱնկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում՚: Մի կողմ դնենք այն, որ առանց ԲՀԿ-ի կարծիքը հարցնելու, նա նույն ԲՀԿ-ին հռչակեց ընդդիմություն: Եվ ահա առաջ է տանում բացարձակ կեղծ թեզ. ՙԵթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել` ո°չ ամենեւին չորս ուժերի համակիրների թվաբանական գումարի, այլ սիներգիայի օրենքի ներգործությամբ, երբ երկուսին գումարած երկուսը ոչ թե չորս է, այլ տասը, քսան եւ անգամ ավելին՚: Իսկ ՙԴեմ եմ՚ շարժումը, որը դյուրությամբ հավաքում էր շատ ավելի բազմամարդ ակցիաներ, քան ամբողջ ՙքառյակը՚ միասին վերցված, ըստ ԼՏՊ-ի` պարզվում է ընդամենը ՙանուղղակի՚ դեր է կատարել...
Իսկ հիմա ամենակարեւորը. ՙԻմ տպավորությամբ, ընդդիմությունը դեռեւս մինչեւ վերջ չի գիտակցել, որ ընդամենը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի միջոցով հասնելով վարչապետի հրաժարականին, արդեն իսկ մեծ հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել: Չզարգացնել այդ հաջողությունը` կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին եւ նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը՚: Ուշադրություն դարձրեք կապիտուլյացիա եզրույթի վրա: Դա այն եզրույթն է, որը կիրառվում է թշնամու բանակի պարագայում: Այսինքն` ԼՏՊ-ն արտահայտում է իր անսահման թշնամությունը: Գումարած դրան` փորձում է համոզել ՙքառյակին՚, որ իբր թե իշխանության ճամբարում խուճապ է տիրում, եւ միեւնույն է իրենք պետք է հանկարծ չհրաժարվեն շուրջօրյա հանրահավաքների մտքից, գնան եւ Երեւանը վերածեն Մայդանի, ու ինչ է փորձում համոզել. ՙԸնդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ եւ չպետք է մաս կազմի նրա կողմից ձեւավորված որեւէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին... Հետեւաբար, ընդդիմությունը կա°մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կամ էլ, ընտրելով միջանկյալ եւ իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը` ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել՚: Ուշադրություն դարձրեք` չիմանալով ոչ նոր վարչապետի ու նախարարների անունները, ո°չ այն ծրագիրը, որով ներկայանալու է կառավարությունը, ԼՏՊ-ն առաջարկում է գլխանց տապալել, վիժեցնել, ապականել, ամեն ինչ խառնել իրար: Այսինքն` առաջարկում է բացարձակ թշնամական գործելակերպ:
Ի վերջո, ինչ հենասյուներ ունի այսօր մեր պետությունը` քաղաքակրթական հստակ ընտրություն դեպի Մաքսային միություն, փաստացի վերահսկողություն ազատագրված Արցախի նկատմամբ եւ (առավել եւս 100-ամյա տարելիցին ընդառաջ) Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ դրա հետեւանքների վերացման նպատակ: Իսկ ԼՏՊ-ն միշտ էլ եղել է դրա դեմ: Նրա, եւ այնուհետ, Վիկտորյա Նուլանդի ասած ՙառավել վճռական՚ Ռոբերտ Քոչարյանի կողմից հետեւողականորեն նշանակվում էին արտգործնախարարներ, որոնք ամերիկյան ազդեցության բացարձակ գործակալ էին եւ արտաքին քաղաքականության հիմքում դնում էին Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարվելու ուղեգիծը. Րաֆֆի Հովհաննիսյանից սկսած Վարդան Օսկանյանով վերջացրած: Ցեղասպանության ճանաչման նպատակը ԼՏՊ-ի կողմից մերժվում էր դեռ 1990 թվականից, իսկ 1997-ին նրա կողմից հրապարակավ առաջ քաշված Արցախն Ադրբեջանին հանձնելու ծրագրի մասին ավելորդ է խոսել: Եվ նրա պնդումները, թե Մաքսային միություն գնալն անշրջելի է, ընդամենը մանր խորամանկություն է` քողարկելու սեփական հակումը դեպի պետականության հիմքերն ավերող Մայդան: Հիշենք թեկուզ Իսրայելի դրոշները, որ ծածանվում էին 2008-ին նրա հանրահավաքներին... Պարզապես, նա պարզ հասկանում է, որ եթե փորձի Մաքսային ու Եվրասիական միության դեմ հրապարակավ հանդես գալ, ապա հանրության 99 տոկոսը այլեւս բանի տեղ չի դնի նրա եւ ոչ մի խոսք: Եվ ահա, տեսեք, թե ինչ է խոսում նա` մատնելով Մայդան սարքելու սեփական անհագ բաղձանքը. ՙԱյս գերնպաստավոր պահը չի կարելի կորցնել, որովհետեւ հետագայում այդպիսի պահ կարող է այլեւս չստեղծվել, ինչի պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա՚: Ու որպես գունավոր խայծի, կամ ինչպես ժողովուրդն է ասում` ՙկտի՚ շարունակություն. ՙԱրդյո±ք, որեւէ բան է փոխվել: Եթե ինչ-որ բան էլ իսկապես փոխվել է, ապա ոչ թե վարչախմբի, այլ ընդհակառակը` ընդդիմության օգտին, քանի որ, ինչպես վերը նշվեց, Սերժ Սարգսյանը նույնիսկ ժամանակից շուտ, շուրջօրյա հանրահավաքների սարսափից, լիակատար կամ մասնակի կապիտուլյացիայի է ենթարկվել... 2008-ին Սարգսյանն իր աչքի առջեւ դեռեւս չուներ Քադաֆիի, Մուբարաքի եւ Յանուկովիչի անփառունակ վախճանի տեսարանը: Մի խոսքով, Սերժ Սարգսյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի. վարչապետի զոհաբերությամբ նա մատնել է իր թուլությունն ու փաստորեն ընդունել իր պարտությունը՚:
Բայց նման է, որ ԼՏՊ-ի մուրազը փորում է մնում: ՙՔառյակից՚ երկու ուժ` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մասնակցեցին ՀՀ նախագահի հետ խորհրդակցությանը, իսկ ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ կաղկանձները, թե չեն ցանկանում որեւէ բան քննարկել ՙոչ լեգիտիմ՚ նախագահի հետ, այլեւս ավելի անհետաքրքիր է, քան անգամ սկսնակ ռաբիս երգչի առաջին համերգը ԼՏՊ-ի ասած` ՙգեղի կլուբում՚:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՙԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ՚


Չէ, իրոք որ ՀՀ նախագահի ուժեղ կողմն է նրա անկանխատեսելիությունը, ամբողջ արտաքին ու ներքին քաղաքական դաշտին կատարված փաստի առջեւ կանգնեցնելը: Այդպիսի փաստ էր սեպտեմբերի 3-ի հայտարարությունը` Մաքսային միություն մտնելու վերաբերյալ, այդպիսին էր նրա դիրորոշումը Ղրիմի ինքնորոշման եւ վերամիավորման մասին, այդպիսին էին ՀՀ պատվիրակությունների քվեարկությունները ՄԱԿ-ում եւ ԵԽԽՎ-ում, այդպիսին էր կուտակայինի մասին ՍԴ որոշումը ու վերջապես, Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Որպես սառնասիրտ եւ միաժամանակ համարձակ խաղացող` նա կարողանում է զրկել մրցակիցներին, հակառակորդներին, նաեւ թշնամիներին հակաքայլեր նախապատրաստելու ժամանակից եւ հնարավորությունից:
Եվ ահա` վերջին սենսացիոն անակնկալը, որ տեղի ունեցավ Գագիկ Հարությունյանի կողմից սահմանադրական փոփոխությունների նախնական հիմնադրույթները ներկայացնելու ժամանակ: Նախ, Սերժ Սարգսյանը հայտնեց, որ կողմ չէ կառավարման խորհրդարանական մոդելին անցնելը, իսկ այնուհետ հայտարարեց այն, ինչը չէր սպասում ոչ ոք: ՙՄարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը` սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում՚:
Այսինքն` նա դրեց նշաձող, որ երկրի ղեկավարումը 2018-ին պետք է տեղափոխվի ՀՀ երեք նախագահների ՙեռանկյունուց՚ դուրս: Մինչդեռ այսօր ներքաղաքական դաշտը գրեթե ամբողջովին այդ ՙեռանկյունու՚ շրջանակներում է: Ինքը` Սերժ Սարգսյանը, պարզ եւ հստակ ասաց, որ իշխանությունն իր համար գերնպատակ չէ ու չի կարող լինել, որ նա մտադիր է թողնել համակարգային լուծումներ` արդեն սերունդների համար: Կվերցնե±ն արդյոք գործող նախագահի նետած ձեռնոցը առաջին ու երկրորդ նախագահները: Դե, Լեւոն Ակոպիչը, դժվար թե, կարող է դիտարկվել որպես նախագահի թեկնածուի հավակնորդ` զուտ տարիքի ու վարկաբեկվածության աստիճանի տեսակետից: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, որը 1998-ին այդպես էլ չուզեց պատասխանատվության ենթարկել ԼՏՊ-ին` ազգի եւ պետության դեմ կատարած հանցագործությունների համար (եւ ինչպես պարզվում է Ուկրաինայում հեղաշրջումը ղեկավարած Վիկտորյա Նուլանդի խոստովանությունից, նա համարվում էր ԼՏՊ-ի ուժեղ եւ վճռական փոխարինող), կարող է ունենալ հավակնություններ: Որովհետեւ նրա օլիգարխիկ կայսրությունը ունի շահեր, որոնք հարցականի տակ են Մաքսային միություն Հայաստանի մուտքի առաջիկա փաստով: Չէ որ ուզած-չուզած հանքարդյունաբերության գումարների 30 տոկոսը այսուհետ կմտնեն պետբյուջե, չէ որ բազում օլիգարխիկ մենաշնորհներ չեն պահպանվի...
Ու հասկանալի է, թե ինչու չարախոսության, մաղձի, ատելության գարշահոտ ալիքներով միանգամից հեղեղվեցին այն քարոզչամիջոցները, որոնք սպասարկում են Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին: Ու բացի պարզապես ուժեղացված մեղադրանքային դոզայից ու սեփական անխուսափելի հաղթանակի պնդումներից, ավելացավ ՙչենք հավատում՚ պնդումը` իր բոլոր երանգներով ու ՙվարկածներով՚: Դե, ինչպես կարող է քրջի բազարում ջեբկիրությամբ զբաղվողի հոգեբանություն ունեցողների մոտ պատկերացում լինել, որ որեւէ մեկը ժուլիկ ու ջեբկիր չէ...
Սակայն շատ առաջ չընկնենք, նշենք միայն, որ նոր կառավարությունը թերեւս սերտ կապ կունենա այն հարցի հետ, թե ով է ժառանգելու իշխանությունը: Դրա վերաբերյալ պատկերացում է տալիս ՀՀ նախագահի հետեւյալ միտքը. ՙԵս ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում՚:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում