Եվրոպամետների վերջին հոգեվարքը
Արխիվ 12-16Եվրոպամետների վերջին հոգեվարքը
Որքան արմատավորվում է վստահությունը, որ վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն ԱԺ Նախագահ Հ. Աբրահամյանն է՝ ժողովրդից դուրս եկած եւ ժողովրդի կարիքներին լավատեղյակ պաշտոնյա, զուգահեռաբար աճում է լիբերալների հիստերիան, որը նույնիսկ մառազմի է հասել: Հորինվում են արտաշատցիների կողմից գրված նամակներ, գոյություն չունեցող միություններ, քաղաքական ներքին պառակտումներ եւ վերջնագրեր, բացահայտվում են հանցագործություններ, ունեցվածք եւ այլն: Նույնիսկ որոշների հիվանդագին զառանցաքում ակնարկվում է վարչապետի պաշտոնին Տիգրան Սարգսյանի վերադառնալու հավանականությունը: Այս ամենից հնարավոր է եզրակացություն անել՝ ինչքան շատ են եվրոպա-գրանտածիծ լիբերալները իրենց լրատվամիջոցների հետ ոռնում, այդքան ժողովրդի շահից կլինի վարչապետի պաշտոնին Հովիկ Աբրահամյանի նշանակումը:
Զ. Սարգսյան

