Վ .ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ՄՈՒՏՔԸ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՐԳԵԼՎԱԾ Է
Արխիվ 12-16Վ .ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ՄՈՒՏՔԸ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՐԳԵԼՎԱԾ Է
Ինչպես հայտնում է իր թվիթերյան իր էջում Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգինցը ՌԴ պետ դումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն, Սերգեյ Գլազևին և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքացիների, որոնք աջակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ղրիմը Ռուսաստանին միացնելու որոշմանը, արգելել են մուտք գործել Ուկրաինա: Ընդհանուր առմամբ ցուցակում հայտնվել է ավելի քան 100 մարդ: Նա իր հերթին հղում է անում այս մասին Ուկրաինայի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք նաեւ, որ Ժիրինովսկու գործերը լավ չեն նաեւ Ադրբեջանում, որտեղ խոստացել են կտրել նրա ականջը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ժիրինովսկին հայտարարել է, որ եթե ադրբեջանցիները կփորձեն մտնել Ղարաբաղ, ապա այն միանգամից պետք է մտցնել ՌԴ կազմ ի մեջ:
Ի դեպ Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհուրդ ՝է տվել ՌԴ քաղաքացիներինզերծ մնալ այնպիսի երկրներ այցելելուց, որոնք ունեն ԱՄՆ-ի հետ հան ցանք կատարածների փոխանակման պայամանգիր:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

