ՌՈՒՄԻՆԱՑԻ ԵՐԳԻՉԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԼԱ ԼԱ ԼԵ» ԵՐԳԸ
Արխիվ 12-16ՌՈՒՄԻՆԱՑԻ ԵՐԳԻՉԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԼԱ ԼԱ ԼԵ» ԵՐԳԸ
Հեղինակային իրավունքների խախտելն ու գրագողությունը վերջին շրջանում կարծես սովորական երեւույթ է դարձել: Եթե նախկինում հայ երգիչ-երգչուհիներն էին արտասահմանյան երգիչների երգերը վերցնում ու հայերեն խոսքեր գրելով` ներկայացնում իրենցը, ապա այսօր հակառակ գործընթացն է տեղի ունենում: ՄԻնչեւ այսօր բազմաթիվ օրինակներ արդեն հայտնի են, հիմա հերթը Էրիկ Կարապետյանի «Լա լա լե» երգինն է:
«Տեսնես, կգա մի օր, երբ հեղինակային իրավուքնները կպաշտպանվեն ու այլազգի երգիչները օգտագործելով մեր երգերը ուղղակի կհարցնեն մեզ, կամ գոնե կնշեն, որ դա մեր երգն է...»,- երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել եւ ներկայացրել ռումինացի երգիչ Նիկոլա Գուտի կատարմամբ «Լա լա լե» երգի տեսահոլովակի ռումինական տարբերակը:
Ստորեւ ներկայացնում ենք երկու տեսահոլովակները, որտեղ ինքներդ նմանություններ կգտնեք:
Միայն նշենք, որ Նիկոլա Գուտի կատարմամբ «Լա լա լե» երգի տեսահոլովակը համացանցում հայտնվել է 2013 թվականին, իսկ Էրիկ Կարապետյանի երգը` 2010 թվականին, որը շատերի սիրելի հիթն է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

