ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԵՐԵԿՈՅԱՆ
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԵՐԵԿՈՅԱՆ
Ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Չնայած նրան, որ ողջ աղգը շունչը պահած սպասում էր ՀՀ նորանշանակ վարչապետի անունը լսելուն, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետի անունը հայտնի կլինի երկուշաբթի օրը երեկոյան` պատճառաբանելով, որ այդ կարեւորագույն պաշտոնին վարչապետ նշանակելու հարցը դեռ քննարկման փուլում է: Սակայն, այնուամենայնիվ, հավանական վարչապետների թվում` խոսակցությունների մակարդակով, շարունակում է մնալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը: Նիստից հետո շատերը կատակում էին, թե հավանաբար 13 թիվն է պատճառը, որ վարչապետի պաշտոնը չեն շտապում զբաղեցնել պոտենցիալ վարչապետները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

