Եվրոպամետ ուժերը ահուսարսուռով սպասում են նոր վարչապետի նշանակմանը
Արխիվ 12-16Եվրոպամետ ուժերը ահուսարսուռով սպասում են նոր վարչապետի նշանակմանը
Նոր վարչապետի նշանակման շուրջ ստեղծված իրարանցման ընթացքում մամուլի կողմից ամենահավանականան թեկնածու է ընտրվել ԱԺ Նախագահ Հ. Աբրահամյանը: Ինչքանով են այդ կանխատեսումներն իրական՝ պարզ կդառնա երկուշաբթի օրը: Այնուամենայնիվ, կանխատեսումների եւ վարկածերի տիրաժավորմամբ ՝ շատ լրատվամիջոցներ եւ իրենց հովանավոր եվրոպամետ ու գրանտածիծ ուժերը ինքնաբացահայտվեցին, երբ հարձակումների գլխավոր թիրախ ընտրեցին ԱԺ նահագահին: Ընդ որում Հ.Աբրահամյանի դեմ հակաքարոզչության մոլուցքի մեջ լիբերալները կորցրել են բանականության վերջին նշույլները:
Նրանց կողմից հորինված այն քարոզչական էժանագին հնարքը, թե իբր Հ. Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, կդառնա ՛՛անգլիական թագուհի՛՛, իսկ իրական իշխանությունը իբր կանցնի Աբրահամյան-Ծառուկյան-Քոչարյան եռյակին, հեռու է ոչ միայն իրականությունից, այլեւ տարրական տրամաբանությունից: Նախ՝ Հ. Աբրահամյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի համար վստահելի թիմակից է: Դա նա տարիներ շարունակ ու բազմիցս է ապացուցել ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, այնուհետեւ վերջին երեք համապետական ընտրությունների ժամանակ լինելով նախընտրական շտաբի պետ, հաջողությամբ բերել է ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին անվիճելի հաղթանակներ:
Իսկ ինչ վերաբերում է Հ. Աբրահամյան - Ռ. Քոչարյան՝ ոմանց հիվանդ երեւակայությունում բուսնած միությանը՝ դա անհեթեթություն է: Ի տարբերություն Ռ. Քոչարյանի՝ Հ. Աբրահամյանը միշտ կողմ է արտահայտվել Հայաստանի ՄՄ մտնելու վերաբերյալ եւ իր խոսքում երբեք չեն հնչել եվրոպահնազանդ կոդավորում պարունակող արտահայտություններ՝ գենդեր-մենդեր եւ այլն: Ամենազավեշտալին այն է, որ հակաաբրահամյանական հոդվածներով ողողված է հենց քոչարյանական մամուլը եւ հանդես են գալիս քոչարյանական կադրերը:
Մյուս կողմից Հ.Աբրահամյանին ՀՀ Նախագահին հակադրելու հնամաշ ու անբարո փորձերը նորից ջրի երես են հանում այն նույն լրատվամիջոցները, որոնք միաժամանակ պահանջում են ամբողջական իշխանափոխություն, երազելով Հայաստանում եւրոմայդանների մասին: Հետեւաբար, աներեւակայկան է պատկերացնել, որ սրանց սիրտը ցավա Ս.Սարգսյանի կամ մեր երկրի համար: Ընդհակառակը՝ այն որ նրանք սարսափում են Հ.Աբրահամյանի գործադիր իշխանությունը գլխավորելուց, ապացուցում է, որ այդ նշանակումից կշահի հայոց պետականությունը:
Գրանտածիծները, արեւմտապաշտ մամուլը եւ եվրոպամետ ուժերը ահուսարսուռով սպասում են նոր վարչապետի նշանակմանը, քանի որ զգում են, որ կորցնում են իրենց նեոեվրոպական հակազգային գաղափարները իշխանության մեջ լոբբինգավորելու վերջին հույսերը:
Զ. Սարգսյան

