ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵ՞Տ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵ՞Տ
Ըստ Газета.ru-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է պաշտոնանկ անի որոշ այպես ասած «թույլ» նախարարների, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին հայտնում է վերը նշած ռուսական կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի տնտեսության վիճակն այնքան արագ է վատանում, որ Պուտինը չի կարող իրեն թույլ տալ այսուհետ եւս ունենալ բացառապես «տեխնիկական» կառավարություն: Բացի այդ, պարբերականի կարծիքով, «Ղրիմի՝ ՌԴ-ին միացումից հետո Պուտինը այնպիսի ռեկորդային վարկանիշ է ձեռք բերել, որ պետք է արագ առաջ շարժվել»: Նշվում է նաեւ, որ Պուտինը հոգնել է Մեդվեդեւից, եւ որ նա նրան նյարդայնացնում է: Ըստ նույն աղբյուրների՝ Մեդվեդևին այդ պաշտոնում կարող են փոխարինել ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը կամ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

