ՙԵԹԵ ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՐ, ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԿԼԻՆԵԻՆՔ ԵՐՐՈՐԴԸ՚

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՐ, ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԿԼԻՆԵԻՆՔ ԵՐՐՈՐԴԸ՚


Ֆինլանդիայի Վանտա քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել էր մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Գրիգոր Գրիգորյանը, ով 70 կգ քաշային կարգում հանդես էր գալիս առաջին անգամ: Իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը: Առաջնության արդյունքների, մրցավարական բացթողումների եւ Դավիթ Սաֆարյանի բացակայության մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱԴՅԱՆԸ:


-Ինչպե՞ս կգնահատեք արդյունքները, հաշվի առնելով նաեւ, որ թիմն իր լիարժեք կազմով չէր: Հաջողության հասա՞ն այն մարզիկները, որոնցից սպասելիքներ կային:
- Կարելի է ասել` հաջողության հասան այն մարզիկները, որոնցից սպասումներ կային: Թեեւ Նարեկից, Ենոքյան Էդգարից նույնպես սպասելիքներ կային, բայց դե, չի կարող ամեն ինչ միանգամից եւ բոլորի համար լավ լինել: Ամեն դեպքում, որպես թիմի գլխավոր մարզիչ, ես գոհ եմ արդյունքներից. թիմային հաշվարկում գրավեցինք 6-րդ տեղը: Բացի այդ, երբ թիմում միանգամից հինգ մարզիկ միավոր են բերում, դա արդեն լավ արդյունք է: Ես էլի եմ նշել, որ միակ խնդիրը, վատ կողմն այն էր, որ Դավիթ Սաֆարյանը չկարողացավ մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Նրա մասնակցության դեպքում մեդալ կլիներ, եւ թիմային հաշվարկում երրորդ տեղում կլինեինք: Ինչեւէ, մյուս մարզիկներիª Գրիգորի, Մուսայի եւ Գարիկի հետ կապված, մեդալների ակնկալիքներ կային. դա կլիներ առաջին տեղ, թե` երկրորդ-երրորդ, կարեւոր չէ: Սպասում էինք` նրանք էլ համապատասխան արդյունք գրանցեցին:
- Այն, որ Դավիթ Սաֆարյանի բացակայությունը զգալի էր, ակնհայտ է: Աշխարհի առաջնությանը Դավիթն արդեն պատրաստ կլինի՞:
- Այո, պետք է որ կարողանա հասցնել: Նա հիմա Գերմանիայում շարունակում է բուժումը, բայց մինչեւ ամսի 20-ը կավարտի եւ կմիանա թիմին, կմասնակցի մարզումներին եւ հավաքներին, որ պատրաստվենք Աշխարհի առաջնությանը:
- Գրիգոր Գրիգորյանը 70 կգ քաշային կարգում առաջին անգամ էր հանդես գալիս, բայց դա չխանգարեց փոխչեմպիոն դառնալ…
- Ես կասեի՝ նույնիսկ օգնեց: Մենք այդ քաշային կարգում ունեինք Հայաստանի չեմպիոն, բայց թույլ էր, եւ նրա փոխարեն` այդ քաշային կարգը ներկայացրեց Գրիգորը: Ասեմ, եթե նա ներկայանար 74 կգ քաշային կարգում, ապա հազիվ կզբաղեցներ 5-րդ տեղը:
- Գարիկ Բարսեղյանի նկատմամբ մրցավարական սխալներ են եղել: Մյուս մարզիկների դեպքում նման դեպքեր չե՞ք նկատել:
- Ոչ, մյուսների հետ կապված` ամեն ինչ նորմալ էր: Գարիկի հետ կապված էլ կարող եմ հստակ ասել միայն տեսագրությունը դիտելուց հետո. մրցավարությունից ես ընդհանուր առմամբ գոհ եմ: Չբողոքարկեցի, քանի որ կարող էր չընդունվել, իսկ գոտեմարտն ընթանում էր 12:13 հաշվով, բողոքարկելու դեպքում ավել մեկ միավոր կտային մոլդովացուն եւ Գարիկի համար ավելի դժվար կլիներ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում