ՙՈՒՄ ԵՆ ՊԵՏՔ ՆՈՒՅՆԱԲՈՎԱՆԴԱԿ ՖԻԼՄԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՒՄ ԵՆ ՊԵՏՔ
ՆՈՒՅՆԱԲՈՎԱՆԴԱԿ ՖԻԼՄԵՐԸ


Օրեցօր մեկը մյուսի հետեւից Հայաստանում մեծ էկրան են բարձրանում տարբեր ֆիլմեր, որոնց գնահատական տալու համար բոլորովին էլ պետք չէ լինել կինոգետ: Բացի ֆիլմերի վերնագրերից, բոլորի սցենարը նույնն են` նույն փողոցային խոսքը, նույն ծեծ ու ջարդը, նույն ՙգողական աշխարհի՚ վարքն ու բարքը: Իրականում այս ամենի արդյունքում տուժում է հայ հանդիսատեսը եւ ոչ միայն, ով հետեւելով ֆիլմերի վերնագրերին ու ֆիլմարտադրողների ՙմեծ-մեծ՚ խոսքերին` գայթակղվում է եւ տոմս է գնում: Ֆիլմը դիտելուց հետո հնչում են տարբեր  կարծիքներ` մեկ-երկուսը դրական, չնայած սա ուրախալի է, չէ± որ մարդիկ հարյուրհազարավոր դոլարներ են ծախսել 1,5 ժամ ՙֆիլմ՚ ստեղծելու համար, գոնե մեկը-երկուսը գնահատում են նրանց ջանքերը: Հարց. ռեժիսորները ի±նչ ասելիք ունեն այս ֆիլմերով, պատասխանը չի ուշանում. ՙՀանդիսատեսն ինքը կհասկանա ֆիլմի ասելիքը` այն դիտելուց հետո՚: Նման ֆիլմերի պարագայում հանդիսատեսը ոչինչ էլ չի հասկանում, որովհետեւ ֆիլմն ասելիք չունի:
Նման ֆիլմերն այսօր կան, իսկ վաղն արդեն մոռացվում են, քանի որ իրենցից արժեք չեն ներկայացնում, այնպիսի արժեք, ինչպես օրինակ` ՙԹթենին՚, ՙՀարսնացուն հյուսիսից՚, ՙՏղամարդիկ՚... այս ֆիլմերի շղթան կարելի է շարունակել, որոնք որքան հին են, այնքան էլ նոր: Ահա այսպիսի բովանդակալի ու արժեքավոր ֆիլմերի է սովոր հայ հանդիսատեսը: Ոչ մեկի մտքով չի անցնում հարյուրհազարավոր դոլարներ ծախսել եւ ֆիլմ նկարահանել այսօրվա իրական հերոսների մասին (Արմեն Հովհաննիսյան, Հովհաննես Սուքիասյան եւ այլք) ովքեր իրենց կյանքի գնով հայոց հողը պաշտպանեցին ոսոխից, ովքեր լավագույն օրինակն են մատաղ սերնդի համար, հերոսներ` ովքեր անմահ են: Իսկ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ… կրկին ոչ մի ֆիլմ, պատճառն արդարացված է` ֆինանս չկա, փոխարենը ֆինանս կա` նկարահանել անճաշակ ֆիլմեր եւ հրամցնել հասարակությանը:

Կույտը մշակեց
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում