ՙՈՐՈՇ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԿԱԿՏԻՎԱՆԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
Արխիվ 12-16ՈՐՈՇ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԿԱԿՏԻՎԱՆԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
Պարզվում է, որ այս տարի ամռանը Հայաստանում սպասվում է փառատոնային մեծ ակտիվություն: Արդեն երկրորդ անգամ կկայանա «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, ինչի մասին «Իրավունքը» տեղեկացավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ.
«Իմ Հայաստան» համահայկական մշակութային փառատոնը մեր լավագույն ծրագրերից մեկն է: Այն կազմակերպում ենք երկու տարին մեկ անգամ: Եվ հուլիսի 1-ից պարային խմբերին ենք հրավիրում Հայաստան, որպեսզի պարային փառատոն կազմակերպենք, օգոստոսի 1-ից հրավիրում ենք երգչախմբերին` երգչախմբային փառատոն, սեպտեմբերի 20-ից հրավիրում ենք դուդուկահարների` դուդուկի փառատոն կազմակերպելու համար»: Ապա ուրախությամբ տիկին նախարարը նշեց. «Տարեցտարի այս ծրագրի մասնակիցների թիվն ավելանում է: Եթե նախորդ անգամ տարին մասնակցում էր 400-500 հոգի, ապա այսօր 1500 եւ ավելի մասնակիցներ են հայտեր ներկայացրել: Մենք բոլորին կընդունենք եւ բոլոր խմբերը կմասնակցեն տոնակատարություններին: Նրանք կլինեն մարզերում, Արցախում, Գյումրիում, Վանաձորում, անպայման կհասնենք նաեւ Ախալքալաք: Կփորձենք մշակութային կյանքն ակտիվացնել նաեւ որոշակի մարզերում, որպեսզի նրանք եւս մասնակից դառնան մեր ծրագրին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

