ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼՌՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼՌՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ
Երկարատեւ լռությունից հետո երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ կրկին բեմում է, բայց այս անգամ դերասանի կարգավիճակով`«Սիրո Կամուրջ» մյուզիքլում: «Իրավունքի» հետ զրույցում պարզվեց, որ լռելու համար Վլադիմիրն ուներ իր պատճառները:
- Գալիս է մի պահ, որ հոգնում ես ամեն ինչից: Հոգնել էի անընդհատ նույնը լինելուց: Այսինքն` այն ամենը, ինչ կատարվում էր մեր երգարվեստում, ինձ չէր գոհացնում. միանման համերգներ, տեսահոլովակներ... Նորություն էի ուզում, այնպիսի մի բան, որ երբեք չէի արել:
- Վլադիմիր, «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերայից առաջ խոսակցություններ էին պտտվում, որ ներկայացման փորձերի ժամանակ վիճել եք մյուզիքլում ընդգրկված դերասան-երգիչ Նարեկ Բավեյանի հետ: Նույնիսկ բանը հասել է ծեծկռտուքի, արդյունքում Նարեկը կապտուկներ է ստացել: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե պարզապես հերթական հորինված բամբասանքն էր հասարակության կողմից:
- Նարեկի հետ լավ ընկերներ ենք, գործընկերներ, փակագծերը չեմ ուզում բացել... Կարող եմ միայն ասել, որ դա շոուի մի հատվածն է, երբ մենք կոնֆլիկտ ենք ունենում, բայց ի վերջո ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ նույնը կյանքում է տեղի ունենում, բայց ներկայացման վերջում հաղթում է սերը... Սերը, որ ուժեղ է եւ միշտ հաղթում է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Վլադիմիր Բարխոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունք»-ում:

