ՙՓԱՍՏՈՐԵՆ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՙՇԱՆԹԻ՚ ԳԵՐՆՈՒՐԲ ՀՈԳԻՆ

Արխիվ 12-16

ՓԱՍՏՈՐԵՆ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՙՇԱՆԹԻ՚ ԳԵՐՆՈՒՐԲ ՀՈԳԻՆ


Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՙՇանթ՚-ն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի` գործարար համբավին պատճառված վնասի մասին հերթական հայցի նախնական դատական նիստը: Պարզվում է` այս անգամ եւս վիրավորվել է ՙՇանթ՚ հեռուստաընկերությունը` ի դեմս նրա առաջնորդ Արթուր Եզեկյանի զգայուն հոգին: Նշենք, որ դատարանում ՙԻրավունքի՚ ներկայացուցիչն է ՙԼեւ գրուպ՚ ընկերության ղեկավար, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Այս անգամ ՙՇանթի՚ հայցի առարկան 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՙԻրավունք՚ թերթում տպագրված ՙՙԻրավունքը՚ պետք է շնորհակալություն հայտնի ՙՇանթին՚` թերթը տասը րոպե գովազդելու համար՚ վերտառությամբ հոդվածի շրջանակներում է, որտեղ, ըստ հայցվոր կողմի` ՙՇանթ՚ ՍՊԸ-ին հասցվել է վիրավորանք: Իսկ մտացածին վիրավորանքի համար հայցվոր կողմը հերքում եւ դրան գումարած` երկու միլիոն դրամ է պահանջում: Վերջիններս, սակայն, ոչ միայն վիրավորվել են, այլ  նաեւ իրենց զրպարտված են զգում` հոդվածում տպագրված հետեւյալ նախադասության համար. ՙՎերջին մի քանի տարիների ընթացքում ոչ միայն քցում եւ խաբում են իրենց իսկ կադրերին, այլ նաեւ գնալով` ռեյտինգի խիստ նվազում է նկատվում վերջիններիս մոտ՚: ՙՇանթը՚ վիրավորվել է հետեւյալ արտահայտություններից. ՙԻնչ-որ հեռուստաընկերություն փորձում է սեւ բիծ քաշել քսանհինգ տարվա թերթի վրա՚, ՙՉէ, հաստատ, ՙՇանթը՚ չի կարողանում մարսել իր սեփական քցոցին շատերի նկատմամբ՚ եւ երրորդ` ՙՉնայած, սրանց էլ կարելի է հասկանալ՚:
Ի պատասխան` ՙԻրավունքի՚ ներկայացուցիչը մասնավորապես նշեց.
- Առարկում եմ հայցադիմումին:  Եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ նախադեպեր, եւ մասնավորապես Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը: Լրագրողը օգտվել է իր ազատության իրավունքից:
Հաջորդ դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով:  
ՙՇանթի՚ դատական տեռորը ՙԻրավունքի՚ դեմ, որի ընթացքում զուգահեռաբար քննվում են ՙՇանթի՚ 6 հայցերը թերթի դեմ, եւ որի արդյունքում արդեն 7-8 ամիս խաթարվել է թերթի բնականոն աշխատանքը, շարունակվում է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում