ԵՎ ՆՈՐԻՑ ՍԵՎԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ Է
Արխիվ 12-16ԵՎ ՆՈՐԻՑ ՍԵՎԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ Է
Մեզ հետ զրույցի առաջին հատվածում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, 2001թ. ընդունված ՙՍեւանի մասին՚ օրենքի հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, անդրադառնալով Սեւանից առաջիկա 5 տարիների ջրի զգալի հավելյալ պաշարներ բաց թողնելու մասին ԱԺ-ում գտնվող կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, նախ ներկայացրեց այն անհրաժեշտությունը, որով պայմանավորված լճի մասին հատուկ օրենք ընդունելու անհրաժեշտություն էր առաջացել: Բացատրությունը շատ պարզ է. Սեւանը, բառիս բուն իմաստով, հայտնվել էր ոչնչացման եզրին եւ առանց ջրի բացթողումների խիստ սահմանափակման, այսօր արդեն, ամենայն հավանականությամբ, լճի փոխարեն կունենայինք մի ընդարձակ ճահիճ, ասենք դրանից էլ շուտով հետք չէր մնա:
Այսպիսովª անցած 13 տարվա միջոցառումների արդյունքում մի կերպ հնարավոր եղավ Սեւանին մի փոքր ետ բերել այն վտանգավոր սահմանագծից, որից հետո արդեն եւ ոչ մի միջոցառում չէր կարող լիճը փրկել: Այսպիսով, երբ վիճակը մի փոքր բարելավվել է, 5 տարի շարունակ լրացուցիչ ջրթող իրականացնելու մասին կառավարության հիշատակված այդ օրենսդրական նախաձեռնությունը չի± սպառնում կրկին ողջ սրությամբ առաջ քաշել Սեւանի ճահճացման վտանգը: Կամ, հակառակ դեպքում, ի±նչ պետք է անել Արարատյան հարթավայրի այն հսկայական հողատարածքների հետ, որոնց ոռոգումն առանց Սեւանի ջրերի, մեղմ ասած, կասկալի տակ է հայտնվել: Հենց այս թեմայի շուրջ էլ շարունակեցինք մեր զրույցը պարոն Թադեւոսյանի հետ.
ՋՐԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
-Եթե նախատեսվածից տարեկան 70 մլն խմ-ով ավելի ջուր բաց թողնվի եւ արդյունքում պարզվի, որ Սեւանի մակարդակի դրական հաշվեկշիռը դառնում է բացասական, այսինքնª այդ հավելյալ ջրթողը հանգեցնի լճի մակարդակի անկման, հասկանալի է, որ դա բոլոր հին վտանգները նորից առաջ կքաշի: Առավելեւս, եթե դա շարունակվի 5 տարի: Ի դեպ, ՙՍեւանի մասին՚ օրենքը, բացի ջրթողի որոշակի չափ սահմանելուց, իր կետերից մեկով բացառում է լճի բացասական հաշվեկշիռը: Այդ կետը ժամանակի ընթացքում ՙչգիտես ինչու՚ խմբագրեցին եւ հանեցին: Եվ ահա օրենսդրական այդ փոփոխությունների քննարկումների ժամանակ նախ Բնապահպանության նախարարը հայտարարեց, թե իրենք կողմ են դրան, եթե միայն լճի դրական հաշվեկշիռը պահպանվի: Ես էլ հարց ուղղեցի Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ պարոն Անդրեասյանին, թե իրենք այդ հավելյալ ջրթողի պարագայում լճի դրական հաշվեկշիռն ապահովո±ւմ են: Պատասխանեց, թե` այո: Բայց այդ դեպքում ինչո±ւ չեն վերականգնում օրենքի այն կետը, որն արգելում է բացասական հաշվեկշիռ ունենալը: Այսինքնª բացասական հաշվեկշիռը պետք է բացառվի ոչ թե տարբեր պաշտոնյաների հայտարարություններով, այլ` հենց օրենքով: Այդ դեպքում արդեն ջրառի ինչ ցուցանիշ էլ որ սահմանվի, փաստացի այդ չափով ջուր կկարողանան վերցնել մեկ դեպքում, եթե դա չի հանգեցնում լճի մակարդակի անկմանը: Ուրեմնª միայն այդ օրենսդրական երաշխիքի դեպքում է, որ կարելի է մտածել ոռոգման համար հավելյալ ջրաքանակի բացթողնման մասին:
- Անշուշտª ոռոգման համար պետք է մտածել հավելյալ ջրի մասին: Բայց ինչո±ւ հենց Սեւանի հաշվին, չի± կարելի այլ տարբերակներ գտնել:
- ԱԺ-ի քննարկումների ժամանակ Արտաշես Գեղամյանը պարոն Անդրեասյանին նման հարց ուղղեցª ինչքա±ն են կազմում ոռոգման ներքին ցանցում ջրի կորուստները: Պատասխանեցª 45 տոկոս, թեեւ մասնագետները պնդում են, որ իրականում այդ թիվը հասնում է 80-85 տոկոսի: Կամ, եթե ոռոգման համակարգից զատ նայեն խմելու ջրի համակարգը, ապա միայն Երեւանի ջրամատակարարման համար ջրաղբյուրներից տարեկան վերցնում են 400 մլն խմ ջուր, որից միայն 70 մլն խմ-ն է հասնում բնակչությանը: Տեսեքª 330 մլն խմ ջուր այստեղ չգիտես` ուր է անհետանում, սակայն ոռոգման համար հավելյալ 70 մլն խմ-ի համար մտածում ենք Սեւանի ջրերի մասին: Իսկ ընդհանուրª ոռոգման եւ խմելու ջրամատակարարման կորուստները ի±նչ հսկայական ծավալների են հասնում, այսինքնª կառավարման ինչպիսի վատ համակարգ ունենք ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտում: Եվ փոխանակ գնան կորուստները նվազեցնելու ու այդկերպ հսկայական պաշարներ խնայելու ուղղությամբ, գնում են Սեւանից հավելյալ ջուր վերցնելու ուղղությամբ:
- Բայց այստեղ չմոռանանք մեկ էական հանգամանք. այն, ինչ համարեցի ոռոգման եւ խմելու ջրամատակարարման ցանցերում կորուստ, իրականում զգալի չափով սովորական գողության արդյունք է: Այսինքնª սպառողին իրականում հասնում է ջրի շատ ավելի մեծ ծավալներ, որոնք հաշվետվություններում չեն երեւում: Դրա քրեական կողմը իրավապահների գործն է, որն ի դեպ, չի արվում: Սակայն տվյալ դեպքում այս մասին չէ խոսքը: Պարզապես, եթե իրականում փաստացի ջրակորուստներն ավելի պակաս են, ուրեմն այստեղ ջուր խնայելը դժվար կլինի: Իսկ իրական կորուստները խնայելը ժամանակատար եւ ծախսատար գործ է, ոչ մեկ տարվա: Մինչդեռ ոռոգման համար հավելյալ ջուր արդեն այս տարի կարող է պահանջվել:
- Եթե ջրակորուստների մի մասը, ինչպես ասացիք, գողության հետեւանք է, դա էլի խոսում է համակարգի վատ կառավարման մասին: Բայց մեկ է, կան նաեւ բավականին լուրջ փաստացի կորուստներ եւ հենց այս ուղղությամբ է, որ գործնականում ոչ պակաս լուրջ աշխատանքի կարիք կա, անկախ նրանից, թե արդյունքն այս պահին ենք տեսնելու, թե մի քանի տարուց հետո:
ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ
Սակայն ներկայումս Սեւանի սպառնացող վտանգը միայն հավելյալ ջուր բաց թողնելը չէ: Հայտնի է, որ սրա հետ մեկտեղ կա ծրագիր, որը նախատեսում է Սեւանում զարգացնել ձկնաբուծությունը: Իմաստն էլ է հասկանալի. Արարատյան հարթավայրի արտեզյան ջրամբարի մակարդակը 7 մետրով նվազել է: Հենց այդ հանգամանքն է, որ նախ առաջացրել է ոռոգման հավելյալ ջրի խնդիրը: Բայց նաեւ ձկնաբուծության նպատակով տարիներ շարունակ ստորերկրյա ջրերի անխնա օգտագործումն ի վերջո վտանգի տակ է առել նաեւ նույն ձկնաբուծության ապագան. եթե ջուր չկա, էլ ի±նչ ձկնաբուծություն:
Այսպիսովª ողջ սրությամբ դրված է ստորգետնյա ջրային պաշարները վերականգնելու խնդիրը եւ ձկնաբուծարաններն էլ արդեն պարզ գիտակցում են, որ հակառակ դեպքում իրենք պարզապես ջուր չէն ունենա: Ջուր չօգտագործելու դեպքում Արարատյան հարթավայրի արտեզյան պաշարները կարող են մոտ երեք տարում չօգտագործվել: Իսկ մասնակի օգտագործման պարագայում, եթե ձկնաբուծարաններն անցնեն կիսափակ ցիկլի, 5-8 տարում: Սա ձկնաբուծարանների համար ծախսատար է եւ ավելի պարզ լուծումը տեսել են ձկնաբուծությունը Սեւան տեղափոխելու մեջ: Այս ծրագրի շրջանակներում, օրինակ, եթե չեմ սխալվում, ՙՀայ բերքի առաջանցում՚ կոչվող ընկերությունն առաջարկում է մայրական ձկնկիթից ստանալ մանրաձուկ, դա լցնել ստեղծվելիք 74 տնտեսությունների ձկնաբուծական ցանցերը, ձուկը կերակրման միջոցով մեծացնել եւ վաճառել: Առաջարկում են նաեւ այդ ձկան 1,5 տոկոսն էլ բաց թողնել Սեւանա լիճ:
Հասկանալի է, սա ոչ թե բնապահպանական, այլ բիզնես-ծրագիր է: Առաջին հայացքից ծրագիրը լավն է, քանի որ նաեւ լուծում է Արարատյան հարթավայրի ջրերի հիմնախնդիրը: Բայց մեկ էական խնդիր կա. օգտագործվելու է արհեստական կեր, որը Սեւանի էկոհամակարգի համար լուրջ ռիսկ է պարունակում, իսկ ՙՍեւանի մասին՚ օրենքն արգելում է նման ռիսկեր պարունակող ցանկացած ծրագիր: Ծրագրի կողմնակիցներն ու այդ ուղղությամբ աշխատող փորձագետները նման ռիսկն ընդունելով հանդերձ, առաջարկում են գնալ դրա նվազեցման ուղղությամբ: Լավ, գնանք, եւ այդ առումով ի±նչն է արգելում մանրաձուկն աճեցնել, առանց այդ ձկնաբուծական ցանցերի օգտագործմանª լցնել Սեւան: Այսօր լճում կա մոտ 28 հազար տոննա կենսազանգված, որը բավարար է առանց արհեստական կերի 20-25 հազար տոննա ձկան սնվելու համար: Իսկ ձկան բնական զարգացման ճանապարհը սահմանափակվել է նույնպես օրենքի խախտմամբ, այն բանից հետո, երբ սկսեցին լիճը սնուցող գետերի վրա փոքր ՀԷԿ-եր կառուցել, այն էլª բնապահպանական նախագծերի խախտմամբ, ինչը սահմանափակում է ձկան ձվադրումը: Այսինքնª ձկնապաշարների աճի բնական ճանապարհը փակվել է, իսկ ձուկը, ի վերջո, այն սանիտարն է, որը սնվելով ակտիվորեն առաջացող կենսազանգվածով, դրանով նաեւ նպաստում է լճի մաքրվելուն: Իսկ դա նշանակում է, որ հենց Սեւանում կազմակերպելով ձկնաբուծությունը, նաեւ լիճը ճահճացնող այդ կենսազանգվածի խնդիրն է լուծվում:
ՍԵՎԱՆԻ ՁԿՆԱՊԱՇԱՐՆԵՐԸ
ԹՎԱԿԱՆԸ ՁԿՆԱՊԱՇԱՐԸ,
հազար տոննա
1983 10,7-11
1989 30
2000 0,6
2005
սկսեց գործել
որսի արգելքի 0,63
ռեժիմ
2006 0,55
2009 0,28
2012-13 0,17-0,18
շարունակելի
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

