ՍՊԱՆՎԱԾ ՀՈԳԻ ԵՎ ՍԱՏԿԱՑՎԱԾ ՙՍՏԵՐՎԱ՚
Արխիվ 12-16ՍՊԱՆՎԱԾ ՀՈԳԻ ԵՎ ՍԱՏԿԱՑՎԱԾ ՙՍՏԵՐՎԱ՚
Այս հանցագործության իրական զոհերը մանկահասակ երկու երեխաներ են: Աստված չանի, որ նրանք երբեւիցե կարդան իրենց հոր վերաբերյալ մեղադրական դատավճիռը, որպեսզի չանիծեն իրենց կյանք տված կնոջը...ՙԿԱՊԻ ՄԵՋ Է ՍՏԵՐՎԱՆ...՚
Արտյոմ Ղազարյանը խեղդամահ էր արել իր կնոջըª Ցողիկին: Շուրջ 15 րոպե սեղմել ու սեղմել էր կոկորդը: Նայել էր նրա աչքերին, լսել էր նրա խռխռոցը եւ 15 երկար րոպեներ սեղմել ու սեղմել էր իր երեխաների մոր կոկորդը...
Դաժան է, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր տեղի ունենալ գազանության նման դրսեւորում: Դժվար էր, մինչեւ...
Այդ գործով վկաներ Հ. Ակուլյանի եւ Ս. Սահակյանի ցուցմունքները, իմ համոզմամբ, դատարանի վրա ավելի հզոր ազդեցություն պետք է թողնեին, քան տասնյակ պաշտպան փաստաբանների իրավաբանական ելեւէջերը:
Հ. Ակուլյանը դատարանին պատմել էր, որ 2013-ի մարտին ՙՕդնոկլասսնիկիով՚ ծանոթացել էր ՙՍտերվա՚ անվամբ գրանցված մի աղջկա հետ եւ սկսել շփվել նրա հետ: Մեկ ամիս անց նրանք հանդիպել էին. աղջիկը ներկայացել էր որպես Սվետա: Սվետան, նույն ինքը Ցողիկը, ասել էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնությունից է եւ հյուր է եկել Հայաստան: Երիտասարդ կինը չէր ասել, որ ամուսնացած է, սակայն Հ. Ակուլյանը հետո է իմացել, որ ՙՍվետան՚ ամուսնացած է, ունի 2 երեխա: Այդ վկան հայտնել էր նաեւ, որ ծանոթությունից շատ կարճ ժամանակ անց ինքը ՙՍվետային՚ պարտքով 100.000 դրամ էր տվելª իբր երեխայի բուժման համար...
Այդպես էր իրենց հարաբերությունները դատարանում ներկայացրել Հ. Ակուլյանը:
Անհամեմատ ավելի ՙհարուստ՚ ցուցմունք էր տվել Ս. Սահակյանը. 2013-ի մայիսի կեսերին նրան էր մոտեցել մի կին եւ խնդրել էր տաքսի ծառայություն մատուցել իրեն: Ծանոթացել էին. կինը ներկայացել էր որպես Ցողիկ, փոխանակվել էին հեռախոսահամարներով: Մի քանի օր անց Ցողիկի պատվերով նրան իր ավտոմեքենայով տարել էր Մասիս քաղաք: ՙՃանապարհին Ցողիկը հետաքրքրվել էր, թե քանի տարեկան եմ, որտեղ եմ ապրում: Ցողիկի բջջային հեռախոսին զանգեր էին եղել: Ցողիկը հայերեն եւ ռուսերեն հայհոյանքներ էր տվել, ինձ էլ ասել, որ ՙբիվշի՚ մարդն է, ՙկազյոլը՚՚: Մեկ այլ հեռախոսազանգի Ցողիկը պատասխանել էր սիրալիր` ասելով. ՙԿյանքս, երբ ետ գամ կզանգեմ` կհանդիպենք՚:
Ըստ այդ վկայիª Ցողիկը փորձում էր շատ ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ նրա հետ...
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ԸՍՏ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ
Արտյոմ Վրեժի Ղազարյանը 2006 թվականին աշխատելու էր մեկնել է Ռուսաստան: 2009-ից փաստացի ամուսնական կյանք էր վարել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Ցողիկ Այվազյանի հետ: Ռուսաստանի Դաշնությունում բնակության եւ հաշվառման կանոնները խախտելու համար 2012-ին Արտյոմը արտաքսվել էր եւ վերադարձել էր Արթիկ: Շուտով Հայաստան էր եկել նաեւ Ցողիկը` իրենց երկու մանկահասակ երեխաների հետ: Ցողիկն ամուսնուն տեղյակ չպահելով` տնից հաճախակի բացակայում էր, տուն էր վերադառնում` ոգելից խմիչք օգտագործած: Արտյոմի մոտ խանդ է առաջանում, հետոª կասկածներ: Սկսվում են ՙհետախուզական՚ միջոցառումները, որոնց արդյունքում...
Ըստ մեղադրանքիª ՙ2013-ի հունիսի 1-ին, ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով թեթեւ աստիճանի ալկոհոլային հարբած վիճակում` Արտյոմ Ղազարյանը մեղադրանքներ է ներկայացրել կնոջը, ի պատասխան` Ցողիկ Այվազյանը հեգնել եւ ծաղրել է նրան, որից Արտյոմ Ղազարյանը զայրացել է եւ Ցողիկ Այվազյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տեղից բարձրանալով եւ մոտենալով աթոռին նստած կնոջը` ձեռքերով բռնել է նրա պարանոցից եւ սկսել է սեղմել: Նրանից ազատվելու համար Ցողիկ Այվազյանը սեղանի վրա եղած խոհանոցային դանակով մեկական անգամ հարվածել է ամբաստանյալ Արտյոմ Ղազարյանի աջ ազդրի միջին շրջանի առաջային մակերեսին եւ որովայնի առաջային պատին` մակերեսային վերքերի ձեւերով պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Սակայն ամբաստանյալ Արտյոմ Ղազարյանը շարունակել է սեղմած պահել Ցողիկ Այվազյանի պարանոցը, գցել է հատակին եւ շուրջ 10-15 րոպե տեւողությամբ կոկորդը սեղմելով` խեղդամահ է արել նրան...՚:
ՙԼրացնելով՚ մեղադրական եզրակացության նկարագրական մասը` Արտյոմը պատմել էր. ՙՑողիկը նստած էր: Ես աջ կողմից մոտեցել եմ Ցողիկին, աջ ձեռքի արմնկային ներսային հատվածով բռնել եմ նրա պարանոցից, ուժեղ սեղմելու համար ձախ ձեռքով բռնել եմ նր աջ ձեռքը: Ցողիկն աթոռից ընկել էր հատակին, ես էլ նրա հետ: Հատակին ընկած վիճակում Ցողիկը սկսել էր թպրտալ, շարժել էր ձեռքերն ու ոտքերը: Շուրջ 10-15 րոպե ես աջ ձեռքի արմունկի ներսային մասով, որը Ցողիկի կոկորդի վրա է եղել, սեղմել եմ Ցողիկի պարանոցը, իսկ ձախ ձեռքով բռնել եմ նրա աջ ձեռքի դաստակը եւ խեղդել նրան...՚:
Արտյոմը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Սպանություն կատարելու համար: Նա մարդ է սպանել: Այնուամենայնիվ, հարցը մնում է. ու±մ է խեղդել Արտյոմը...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

