ՙԻՆՉ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՙՄԱՅԴԱՆ՚ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՙՄԱՅԴԱՆ՚ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զրուցելով ուկրաինական իրավիճակի շուրջ, այստեղ, ինչպես նաեւ այլ տարածաշրջաններում եւ, մասնավորապես, Սիրիայում ռուս-ամերիկյան գլոբալ բախումների շուրջ ¥տե°ս ՙԻրավունքի՚ մեր նախորդ համարը¤, բնականաբար չէինք կարող շրջանցել մեզ համար առավել կարեւոր հարցադրումը. ի±նչ կերպ կարող է այդ ամենը ազդել Հայաստանի վրա: Առավելեւս հաշվի առնելով այն բացահայտ նմանությունները, որոնք կան Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ.-Ղրիմի ողջ պատմությունը, ըստ էության, մեկին մեկ Ղարաբաղի պատմության կրկնությունն է: Երկուսն էլ ունեցել են էթնիկ բնակչությունª գտնվելով Ռուսական կայսրության կազմում: Խորհրդային տարիներին այդ երկու միավորն էլ միութենական մարմինների որոշմամբ, առանց բնակչության կամքը հարցնելու, ինքնավարության կարգավիճակով տեղափոխվել են բոլորովին այլ էթնիկ մեծամասնություն ունեցող հանրապետությունների կազմ: Եվ, վերջապես, երկուսն էլ հանրաքվեի միջոցով ինքնորոշվել ենª բախվելով արդեն անկախ այն պետությունների հակազդեցությանը, որոնց կազմ էին մտցվել ԽՍՀՄ օրոք: Եվ ահա Ղրիմի հարցում Ռուսաստանը գերակա է համարում ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը, իսկ Ղարաբաղի հարցում գոնե այս պահին դա չի նկատվում:
- Հարցը պետք է դիտարկել մի քանի հարթություններում: Իրավական, պատմական տեսանկյուններից, անշուշտ Ղրիմի եւ Ղարաբաղի իրավիճակները մոտավորապես նույնն են: Սակայն կա նաեւ քաղաքական գործոնը, եւ այդ տեսանկյունից, եթե Ռուսաստանը ճանաչել է Ղրիմի ինքնորոշումը, դա չի նշանակում, որ պետք է օր առաջ Ղարաբաղի հետ կապված էլ նույն կերպ վարվի: Կամ Արեւմուտքը, որը ճանաչեց Կոսովոյի ինքնորոշումը, բայց դրանից հետո ոչ միայն դեռ չի ճանաչել Ղարաբաղը, այլեւ Ղրիմի հարցում նման հակազդեցություն է դրսեւորում:
Կոնկրետ Ղրիմի հետ կապված Ռուսաստանը, բնականաբար, հաշվարկել էª կարո±ղ է, ի վիճակի± է իր որոշումը գոնե դե ֆակտո կյանքի կոչել, եւ միայն այդ հաշվարկի արդյունքում է գնացել Ղրիմի ճանաչմանը: Եվ երկրորդըª Ռուսաստանը պարտադրված էր գնալ այդ քայլին, քանի որ հակառակ պարագայում շատ մեծ էր Ղրիմում էթնիկ կազմի փոփոխության վտանգը, ինչը կնշանակեր նաեւ սեւծովյան նավատորմի կորուստ, եւ արդյունքում ինքն էր հայտնվելու աշխարհաքաղաքական ամենաբարդ իրավիճակում: Ղարաբաղի պարագայում իրավիճակն այլ է. հայկական բանակը ի զորու է պաշտպանել ԼՂՀ բնակչությանը: Ղարաբաղը փաստացի անկախ է եւ խնդիրն այս պահին միջազգային ճանաչումն է: Այս առումներով Ղրիմն այս պահին նոր միայն հասավ Ղարաբաղի այդ դե ֆակտո կարգավիճակին ու հիմա երկու դեպքում էլ դրված է այդ միավորների միջազգային ճանաչման հարցը: Այս պահին ՌԴ-ն ունի± համապատասխան լծակներ, որ ապահովի ինչպես Ղրիմի, այնպես էլ Ղարաբաղի միջազգային ճանաչումը. ակնհայտ է, որ այդ լծակները ներկայումս, մեղմ ասած, սահմանափակ են: Ընդ որում, միայն ՌԴ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը ոչ միայն այս պահին չի հանգեցնի աշխարհի մասշտաբով նույն բանին, այլեւ կարող է նկատելիորեն սրել Ղարաբաղի ինքնորոշման հարցում նախ Ադրբեջանի, ապաª Թուրքիայի եւ, ի վերջո, Արեւմուտքի հակազդեցությունը, ինչքան էլ որ իրավական առումով Ղարաբաղի ինքնորոշումը շատ ավելի ՙմաքուր՚ էր, քան Ղրիմինը: Օրինակª Ղարաբաղը ինքնորոշվել է նաեւ խորհրդային օրենսդրության տառին համապատասխան, այն մեկ օր անգամ հետխորհրդային Ադրբեջանի կազմում չի գտնվել: Մինչդեռ Ղրիմն այս տեսանկյունից այլ իրավիճակում է:
Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղը, երբ կստեղծվեն համապատասխան պայմաններ, իրավիճակ: Այս պահին դա չկա: Սակայն այսօր Ղարաբաղի հարցը դե ֆակտո լուծված է, իսկ Ռուսաստանն ակնհայտորեն նպաստում է ներկայիս ստատուս-քվոյի պահպանմանըª մինչեւ որ իրավական առումով ԼՂՀ-ն աշխարհում ճանաչելու համապատասխան իրավիճակ կստեղծվի:
- Թեեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մի փոքր այլ կերպ էր մտածում, սական ԼՂՀ կարգավիճակը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում խնդիր չդարձավ: Իսկ ՄՄ-ին մեր անդամակցությունը, ըստ Ձեզ, Ղարաբաղի ստատուս-քվոն պահպանելու, անվտանգության հարցում լրացուցիչ երաշխիքներ տալի±ս է:
- Այս հարցին եւս պետք է տարբեր տեսանկյունից նայել: Իրավական առումով, իհարկե բան չի փոխվում: Սակայն նաեւ միանշանակ է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ մեր պետության անվտանգությանն է փաստացի լրացուցիչ լրջագույն երաշխիքներ տալիս, բնականաբար, ոչ միայն քաղաքական կամ ռազմական, այլեւ տնտեսական եւ մի շարք այլ տեսանկյուններից: Կամ եթե Ղարաբաղը Հայաստանի հետ միասին փաստացի մտնում է ՄՄ տարածաշրջան, ապա Ռուսաստանը կարո±ղ է նույնիսկ մի պահ մտածել ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին, եթե Բաքուն ակնհայտորեն ընտրել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության կուրս, էլ չասած, որ Ղրիմի հետ կապված կտրուկ դեմ արտահայտվեց Ռուսաստանին: Ի դեպ, հենց այս եւ տասնյակ նմանատիպ գործոններ վկայում են, որ ՄՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից եւ լուծում է մեր տնտեսության առաջ տրված մի շարք հիմնախնդիրներ:
- ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարծես թե դարձել է անշրջելի գործընթաց, առավելեւս Ղրիմի հարցում Հայաստանի այդքան միանշանակ դիրքորոշումից հետո, ինչը նույնիսկ ՙհիասթափեցրել է՚ մեր երկրում ամերիկյան դեսպանատանը: Այնուամենայնիվª կարո±ղ է վերջին պահին մի ինչ-որ բան այդ անդամակցությանը խանգարել: Չէ± որ եվրաասոցացում-Մաքսային միություն երկընտրանքի հարցում մենք էլ Ուկրաինայի համարժեքն էինք:
- Այո, մենք գտնվում ենք նույնª ՙԱրեւելյան գործընկերության՚ դաշտում եւ դրա հետ կապված խնդիրներն Արեւմուտքը լուծում է նույն մոտեցումների կիրառմամբ: Հայաստանը կարողացավ խուսափել ուկրաինական սցենարից. եթե անցած տարվա սեպտեմբերի 3-ին հստակ հայտարարություն չարվեր ՄՄ-ին անդամակցելու մեր երկրի ցանկության մասին, կարծում եմ, որ մեզ մոտ իրավիճակը կզարգանար ուկրաինական սցենարով, բնականաբար, համապատասխան կորուստներով հանդերձ: Էլ չասած, որ Ուկրաինան անհամեմատ մեծ երկիր է եւ ներքին ռեսուրսները հնարավորություն տալիս են մի փոքր կորուստները մեղմել: Մեր պարագայում այդ գործոնն էլ չկա:
Այս պահին Արեւմուտքում կա Հայաստանին, այսպես ասած, եվրաասոցացնելու նպատակ` իհարկե: Եվ կլինեն ուժեր, որոնք կհամաձայնեն իրենց վրա վերցնել ՄՄ-ին անդամակցությունը խոչընդոտելու առաքելությունըª օգտագործելով օբյեկտիվ դժգոհությունները: Նույնը, ինչ Ուկրաինայում. Մայդանում հավաքված էին անարդարությունների, սոցիալական խնդիրների դեմ բողոքողները եւ այդ մարդկանց օգտագործելովª բոլորովին այլ նպատակներով առաջնորդվողներ եկան իշխանության: Եվ հիմա ի±նչ է կատարվում, լուծվեցի±ն բոլոր խնդիրները: Ընդհակառակը, սոցիալական առումով վիճակը շատ ավելի է վատթարացել:
Այնպես որ, այդ սցենարը մեզ մոտ էլ կարող է գործել նույնիսկ ՄՄ-ին անդամակցությունից հետո, թեեւ այն ժամանակ կլինի այլ իրավիճակ:
- Ամեն դեպքում փաստ է, որ մեզ մոտ մայդաններ երազողներ էլ կան:
- ՙՄայդանը՚, կրկնում եմ, մեզ մոտ էլ կլուծի, կամ կփորձի լուծել նույն կարգի խնդիր, ինչ Ուկրաինայում: Այն էª կանխել ՄՄ-ի ուղղությամբ շարժը, շարունակել ասոցացման գործընթացըª համապատասխան բոլոր կորուստներով հանդերձ: Բայց սոցիալական առումով այն որեւէ խնդիր չի լուծելու: Կլինի միայն հակառակը, քանի որ այն սոցիալ-տնտեսական լարվածությունը, որ ներկայումս ունենք, դա հնարավոր է լուծել միայն ՄՄ-ին անդամակցության պարագայում: Ուստիեւª եթե մեզ մոտ մայդանային տրամադրություններ կան եւ փորձեն դրա համար օգտագործել ժողովրդին, ապա արդյունքում ժողովուրդը կստանա այն, ինչ ստացավ ուկրաինական ժողովուրդը, էլ չեմ ասում Ղարաբաղը ծայրահեղ վտանգի ենթարկելու մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

