ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՀԱՅԱԹԱՓՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՀԱՅԱԹԱՓՎՈՒՄ Է

Այն ամենը, ինչ հիմա կատարվում է Սիրիայում, տեղի է ունեցել նաեւ սուլթան Աբդուլ Համիդի, երիտթուրքերի ու Աթաթուրքի օրոք: Այդ մասին Մոսկվա-Երեւան ՙՀայերի ցեղասպանությունը Սիրիայում. պատմությունը կրկնվու մ է՚ թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Միջազգային հարցերի դաշնային խորհրդի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: Ըստ նրա, ՄԱԿ-ի լռությունը Քեսաբի իրադարձությունների մասին, մասնավորապես` հայերին սպառնացող վտանգների մասին, կապված է նրա հետ, որ Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամները սատարում են սիրիական ընդդիմությանը եւ դեմ են Բաշար Ասադին:
ՙԵսհուսով եմ, որ մարդկությունն այնուամենայնիվ ուշքի կգա եւ կպաշտպանի Քեսաբն ու հայ բնակչությանը: Այս դեպքում խոսքը իսլամի ու քրիստոնեության բախման մասին է, ինչը, ըստ իս, քաղաքակրթության վերջը կլինի: ՄԱԿ-ն էլ, Քեսաբի իրադարձությունները լոկալ խնդիր է համարում` ի տարբերություն Ուկրաինայի իրադարձությունների՚,- ասել է Ջաբարովը:
Իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ աշխարհում գործում են  երկակի ստանդարտներ: ՙԹուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիության հետ ասոցացված պետություն,  ԱՄՆ դաշնակիցը, եւ նրան ամեն ինչ ներվում է: Իսկ չէ որ հայերի ցեղասպանությունը, աջակցությունը միջազգային ահաբեկչությանը, ագրեսիան,  ազգային փոքրամասնության դեմ ոտնձգությունները` այս ամենը հակասում է միջազգային իրավունքին: Սակայն Թուրքիան ինչ ուզում` անում է: Արեւմուտքը ՙցավագին՚ ընդունեց Ղրիմի հանրաքվեն, իսկ Քեսաբի մասին լռում է: Ինչ վերաբերում է բուն Թուրքիային, ապա հայերի համար այստեղ նորություն չկա: Դա ցեղասպան պետություն է, որն արդեն շուրջ 22 տարի է շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մշտապես սպառնում է եւ աջակցում է ազերի մարդասպաններին՚,- ասել է Բաբուխանյանը: Նա նշեց նաեւ, որ Սիրիան քրիստոնյաների ու մահմեդականների համերաշխ համակեցության հիանալի օրինակ էր, ինչպես եւ Իրաքը` մինչ ԱՄՆ-ի ներխուժումը:
Ըստ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու, Սիրիայում զինյալ խմբավորումները մի կարգախոս ունեն. ՙքրիստոնյաներին` Լիբանան, ալեւիներին` գերեզման՚: Նա նշել է նաեւ, որ Մերձավոր Արեւելքում միայն երկու երկիր կա, որտեղ քրիստոնյաներն ու մահմեդականները խաղաղ գոյակցում են` Իրանն ու Իսրայելը, հավելելով, որ մյուս բոլոր երկրներում տոտալ ապաքրիստոնեացում է գնում, եւ ծայրահեղականների համար միեւնույն է` դրանք արաբ քրիստոնյաներ են, հայեր, թե` ղպտիներ:
ՙՀիմա Թուրքիան որդեգրել է Օսմանյան կայսրությունը վերածնելու գաղափարը, եւ Սիրիայում գործող բոլոր իսլամիստական խմբավորումները ծառայում են այդ նպատակին: Անիմաստ է դիմել համաշխարհային հանրությանը, որպեսզի այն դատապարտի Քեսաբի իրադարձությունները: Ես կարծում եմ, որ Մերձավոր Արեւելքի ծայրահեղականացումը հնարավոր է կասեցնել` միայն ռմբակոծելով Քաթարն ու Սաուդյան Արաբիան, ինչն անհնար է՚, - ասել է Եվգենի Սատանովսկին:
Ըստ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի, այժմ ընթանում է Մերձավոր Արեւելքի հայաթափման հերթական փուլը: Նա հիշեցրել է, որ Քեսաբը մտնում էր Ալեքսանդրետի սանջակի մեջ, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել էր Թուրքիային, եւ միայն Հռոմի պապ Պիոս XI-ի եւ կարդինալ Աղաջանյանի միջնորդության շնորհիվ Քեսաբը վերադարձվեց Սիրիային: ՙՀիմա Թուրքիան ցանկանում է վերադարձնել այն՚,- նշեց Սաֆրաստյանը:
Ըստ քաղաքագետ Անդրեյ Արեշեւի, Քեսաբի իրադարձությունները ցույց տվեցին հայկական լոբբիի ազդեցության շեմը: ՙԵրբ խոսքը ԱՄՆ ազգային շահերի մասին է, ամեն ինչ` այդ թվում նաեւ հայկական հարցը, ետին պլան է մղվում: Այժմ կարեւոր է Ռուսաստանի հայերի համախմբումը: Ռուսաստանը կարող է վերանայել ՄԱԿ ապակառուցողական դերը սիրիացիներին հումանիտար օգնության տրամադրման գործում ու իր վրա վերցնել դա՚,- ասաց Արեշեւը:
Մոսկովյան լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Հայաստանը չի պաստրաստվում զինված խմբավորումներ ուղարկել քեսաբահայության պաշտպանության համար, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց, որ թեեւ Հայաստանն ունի լավ պատրաստված մարտունակ զինված ուժեր եւ ինքնապաշտպանության հաղթական փորձ, այնուամենայնիվ, այսօր առաջնահերթ խոսքը քաղաքական պահանջների մասին է: Այսպես, ըստ նրա` պետք է պահանջել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հանդեպ, ինչպես նաեւ պահանջել ԱՄՆ-ից եւ իր դաշնակիցներից հրաժարվել սիրիական ընդդիմության անվան տակ գործող ահաբեկչական ծայրահեղականներին զենք տրամադրելուց: Հ. Բաբուխանյանը նշեց, որ աշխարհը պետք է ճանաչի ու դատապարտի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ պետք է քրեօրեն պատժելի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը: Պատգամավորը շնորհակալություն հայտնելով իր ռուսաստանցի գործընկերներին` քեսաբահայության խնդիրը ուշադրության կենտրոնում պահելու համար, կոչ արեց շարունակել բարոյական-քաղաքական եւ հումանիտար օգնությունը Քեսաբի հայությանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում