ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Արխիվ 12-16

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ


Այն, որ Արեւելյան Ուկրաինայում այս օրերին ծավալվող իրադարձությունների կազմակերպման մեջ ԱՄՆ-ը բոլորից առաջ ընկած մեղադրելու էր Ռուսաստանին, կասկած չէր հարուցում: Բայց այն ՙմտքերը՚, որոնք իր համապատասխան հայտարարության տակ դրել էր Պետքարտուղարության խոսնակ Ջենիֆեր Փսակին, խոսում է այն մասին, որ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության բարձր աթոռներին իրոք դելիտանտներ են նստած:
ՀԻՆ ՙԲԼԵՖԸ՚ ՆՈՐՈՎԻ

Այսպեսª փորձելով Դոնեցկի, Խարկովի եւ Լուգանսկի վերջին օրերի իրադարձությունները կապել ռուսների հետ, տիկին Փսակին հազիվ կարողացավ հետեւյալը ստեղծագործել. ՙԳոյություն ունեն բավականին լավ հաստատված ենթադրություններ, որ այդ դժգոհողներից մի քանիսին վճարում են եւ նրանք չեն հանդիսանում տեղի բնակիչներ՚:
Ուրեմն սրաª ՙբավականին լավ հաստատված ենթադրությունների՚ վրա± է կառուցվում ամերիկյան քաղաքականությունը: Չնայած ի±նչ կա զարմանալու, չէ± որ ԱՄՆ-ը, օրինակ, Իրաքի կարգի երկիրը զավթեց ընդամենը այն ՙբավականին լավ հաստատված ենթադրությունների՚ հիման վրա, թե այնտեղ քիմիական զենք կա:
Լավ, ամերիկյան չինովնիկության մասնագիտական ունակությունները Սպիտակ տան գործն է: Մենք պարզապես ֆիքսենք, որ Պետդեպարտամենտի այդ տեսակետը հիմնավորելու համար անմիջապես գործի անցավ քարոզչամեքենանª այդ ընթացքում նաեւ ակամա մատնացույց անելով, թե Ուկրաինա կոչվող այս մեծ կաթսայում իրականում որոնք են ամերիկյան ամենամեծ մտահոգությունները: Այսպեսª The New York Times-ը փորձելով Արեւելյան Ուկրաինայի  դեպքերը կապել ռուսների անվան հետ, իր հերթին է դրա տակ զավեշտանման հիմքեր դնում. ՙԴոնեցկում եւ Արեւելյան Ուկրաինայում ծավալվող դեպքերը շատ նման են այն դեպքերին, որոնք հանգեցրին Ղրիմի բռնակցմանը՚: Բայց Դոնեցկն ամենեւին էլ Ղրիմի կրկնությունը չէ: Ընդհակառակը. արեւելյան այս երեք մարզերում եղան հանրահավաքներ, որոնց ժամանակ մասնակիցների որոշ մասը սկսեցին գրավել կառավարական շենքերըª չհապաղելով անմիջապես բարիկադավորվել ¥այդ թվումª անվադողերով¤, ապաª գրոհել զինապահեստների վրա, զինվել եւ այլն: Սա արդեն ոչ թե Ղրիմի, այլ Կիեւի եւ Ուկրաինայի արեւմտյան մի շարք մարզկենտրոնների գրավման կրկնությունն է, այսինքնª տիպիկ ամերիկյան սցենար: Դե ուրեմն մնում է The New York Times-ի տրամաբանությանը հետեւելովª Դոնեցկի դեպքերը համարել Վաշինգտոնի կողմից կազմակերպված:
Սակայն այստեղ էականն այն է, որ այս պարզունակ ՙտրամաբանության՚ արդյունքում ամերիկյան քարոզչամեքենան մատնանշում է հիմնական թիրախը. ՙԵվրոպացիները պետք է ժամանակավորապես մոռանան ներքաղաքական խնդիրները եւ Վաշինգտոնի հետ համաձայնեցնեն հեռու գնացող խիստ պատժամիջոցների փաթեթ, որը կարելի կլինի կիրառել անհրաժեշտության դեպքում՚:
ՙԴրանք պիտի ներառեն եվրոպական շուկաներ ռուսական բանկերի եւ ձեռնարկությունների հասանելիության արգելափակումը՚:
Ահա եւ ողջ նպատակը, որը կարմիր թելի պես ընդգծված էր ուկրաինական ողջ պատմության ընթացքում. Եվրոպային սարսափահար անել ռուսական տանկերի ուրվականով, նվազագույնի հասցնել Ռուսաստանի հետ բոլոր տնտեսական կապերը, որն ուղղակի ԱՄՆ-ի աչքերի առաջ վերածվում էր ռազմավարական համագործակցության, որի գագաթնակետը կարող էր դառնալ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ընդհանուր մաքսային սահմանի գաղափարը: Ի դեպ, անցած տարվա վերջերից սկսած եվրոպական մի շարք լրջագույն մասնագետներ եւս սկսել էին առարկայորեն խոսել այդ նախագծի մասին, ինչով ԱՄՆ-ին հաջողվեց ուկրաինական պայթյունի միջոցով մի փոքր սառեցնել Եվրոպա-ՌԴ տնտեսական մերձեցումը: Բայց վերջերս Օբաման եվրոպական շրջագայության ժամանակ այդպես էլ չհասավ ՌԴ-ի նկատմամբ այդքան ցանկալի միասնական տնտեսական պատժամիջոցների սահմանմանը, իսկ վաշինգտոնյան այս նոր քարոզչական արշավը վկայում է, որ նման փորձեր Սպիտակ տունը դեռ անելու է, անկախ նրանից, թե ինչ հիմար պատճառաբանություններ հարկ կլինի գործադրել Եվրոպայում հակառուսական հիստերիա առաջ բերելու համար:

ՙԵՎՐԱՄԱՅԴԱՆՆԵՐԻ՚ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բայց վերադառնանք Արեւելյան Ուկրաինային, որտեղ իրավիճակը գործնականում սկսում է մտնել քաղաքացիական պատերազմի փուլ: Ի դեպ, երեկ պարզ դարձավ, որ Խարկովում ուկրաինական փաստացի իշխանությունների կազմակերպած հակագրոհի ժամանակ շարքային իրավապահների մի պատկառելի մասը հրաժարվել է ժողովրդի հանդեպ ուժ գործադրել եւ նրանց փոխարեն հարձակման առաջին գծում հանդես են եկել ՆԳՆ-ի ՙՍոկոլ՚ ստորաբաժանման մարտիկները: Ավելի կոնկրետª այդ ստորաբաժանման համազգեստով անձինք, եւ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ այդ օպերացիայի մեջ ներգրավված են եղել ամերիկյան Greystone ռազմականացված կազմակերպության` տարբեր գնահատականներով 150-400 անդամներ: Իսկ ՙՍոկոլի՚ անդամներին տխրահռչակ բենդերական Մուզիչենկոյի սպանության մեղադրանքով այս օրերին ակտիվորեն կալանավորում են, ինչը ՙԱջ սեկտորի՚ ղեկավար Յարոշի պահանջն էրª հակաարեւելյան օպերացիային իր գրոհայինների մասնակցությունն ապահովելու համար: Գումարած դրանª Դոնեցկի եւ Լուգանսկի ուղղությամբ գրոհելու համար Դնեպրոպետրովսկում կենտրոնացված են նաեւ երկու բրիգադներ ¥յուրաքանչյուրը մոտ 1000 մարդուց բաղկացած¤, որոնք կազմավորված են կես չափով ներքին զորքերից, կես չափով էլ ՙԱջ սեկտորի գրոհայիններից: Կա նաեւ հրետանի, մի քանի միավոր ավիացիա եւ այլն: Իհարկեª ռազմական տեսանկյունից դրանք լուրջ ստորաբաժանումներ չես համարի, սակայն պատժիչ արշավանքի համար միանգամայն բավարար են:
Այսպիսովª ներկայիս կիսապաշտոնական Կիեւը պատրաստվում է հարձակման: Բայց թե երբ կտրվի հրաման, այս պահին դժվար է ասել. շատ հավանական է, որ մինչ այս հրապարակման լույս տեսնելը հրամանն արդեն կլինի, եւ այս պահին շրջանառվում են խոսակցություններ, որ այդ նպատակով Արեւմուտքն ամեն կերպ փորձում է ապահովել, որ Ռուսաստանը չմիջամտի:
Բայց հազիվ թե Արեւելյան Ուկրաինայում նման լայնամասշտաբ գործողություների պարագայում ՌԴ-ն մնա չեզոք: Առավել եւս, որ տարբեր պաշտոնական աղբյուրներ հայտարարում են, որ եթե ԱՄՆ-ին հաջողվի ուկրաինական իրավիճակը կայունացնել առկա ստատուս-քվոյի համաձայն, եւ այս կերպ անցկացվեն նախագահական ընտրություններ, ապա ՙԵվրամայդանը՚ կծավալվի նաեւ Ռուսաստանի հարակից որոշ այլ տարածաշրջաններում: Խոսքը մասնավորապես Վրաստանի մասին է, որի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաձեն իր հերթին էր օրերս հայտարարել. ՙԻնչպես գիտեքª նախկին նախագահ Սահակաշվիլին հնչեցրել է Վրաստանում ՙԵվրամայդան՚ կազմակերպելու գաղափարը, եւ ասում են, որ դա քննարկել է կուսակցության ներսում: Կա տեղեկատվություն, որ նրանք արդեն սկսել են մեծ քանակությամբ ավտոդողեր գնել...՚: Շարունակելով միտքըª Ա. Չիկաձեն տեղեկացնում է, որ վրացական մայդանը կազմակերպվելու է ուկրաինական սխեմայով, եւ նույնիսկ արդեն ուկրաինացի որոշ հրահանգիչներ են ժամանել Վրաստան: Այսինքնª կսկսեն հանրահավաքից, ապաª կկազմակերպվեն կրակոցներ` ինչպես հանրահավաքի մասնակիցների, այնպես էլª իրավապահների ուղղությամբ: Եվ առաջին իսկ զոհերից հետո անմիջապես կմեղադրեն իշխանություններին եւ կսկսեն կառավարական շենքերի գրոհը:
Սա արդեն Ռուսաստանի համար կդառնա երրորդ բարդ աշխարհաքաղաքական ՙռազմաճակատը՚ ¥Ուկրաինայի եւ Սիրիայի հետ միաժամանակ¤, էլ չասած, որ այս օրերին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում նկատվող հերթական լարվածությունը խոսում է այն մասին, որ այս բարդ իրավիճակում Ալիեւը եւս կարող է փորձել օգտվել հարմար առիթից: Առավել եւս, որ վերջին ժամանակներս հաճախակիացել են թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Բաքու, իսկ Ալիեւը վերջին օրերին Նախիջեւանում էր փորձում ծանոթանալ իրավիճակին:
Մի խոսքով այն պահին, երբ Ռուսաստանը թուլության նշաններ կցուցաբերի, նրա նկատմամբ ճնշումներն անմիջապես առավելագույնս կսրվեն: Իսկ նման թուլության նշան կլինի, եթե ռուսները չկարողանան պաշտպանել Հարավ-արեւելյան Ուկրաինայի բնակչությանըª թույլ տալով այս տարածաշրջանի նկատմամբ Կիեւի դե ֆակտո իշխանությունների թեկուզեւ ինչ-որ չափով կառավարելի վերահսկողությունը: Այն, որ այս ուղղությամբ ՙհեղափոխական իշխանությունները՚ իրար հետ լեզու են գտել եւ պատրաստ են գործադրել մինչեւ իսկ պետական զինված ուժերը, դա է ցույց տալիս թեկուզեւ երեկվա այն սկանդալային փաստը, որ նույնիսկ Ռադայում, տեսախցիկների առաջ ծայրահեղականները պատրաստ են հարձակվել յուրաքանչյուրի վրա, ով իրենց դիրքորոշմանը հակասող թեկուզեւ մեկ բառ կասի:
Բայց նաեւ նկատենք, որ Արեւելյան Ուկրաինայի այս իրավիճակին ՌԴ-ն պաշտոնապես արձագանքել է ընդամենը ԱԳ նախարարի մի քանի քաղաքական հայտարարություններով: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվայի գլխավոր արձագանքը դեռ առջեւում է, իսկ նման արձագանքները վերջին ժամանակներս սովորաբար բավականին լուրջ անակնկալ են դառնում Արեւմուտքի համար:
Եվ, վերջապես, շատ բան կփոխվի այն պահին, երբ, ասենք, Դոնեցկ վերադառնա Յանուկովիչն ու հայտարարի, որ հենց ինքն է երկրի միակ լեգիտիմ ղեկավարը:
Չնայած նաեւ երեկ կողմերը հաստատեցին, որ պատրաստ են ԱՄՆ-ԵՄ-ՌԴ-Ուկրաինա ձեւաչափով բանակցություններին, ինչը նշանակում է, որ դեռ օրակարգում է նաեւ Ուկրաինայի ֆեդերալիզացիայի գաղափարը, որն ընդունվելու պարագայում Դոնբասի հանրապետության հռչակման թեման մղվում է երկրորդ պլան: Մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ ծայրահեղականները նույնիսկ Ռադայում ու մինչեւ իսկ կին պատգամավորների շուրթերով էին երեկ արեւելքի բնակչությանը ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր հնչեցնում, քաղաքական լուծման տարբերակը մնում է միանգամայն մշուշոտ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում