Չէ, էս եվրոպացիք հեչ խելքը գլխին խալխ չեն: Օրինակ, երգչուհի ՄԱԴՈՆՆԱՅԻ`
Արխիվ 12-16
Չէ, էս եվրոպացիք հեչ խելքը գլխին խալխ չեն: Օրինակ, երգչուհի ՄԱԴՈՆՆԱՅԻ` մի քանի հազար դոլարանոց ներքնազգեստը գողանում են, երբ տեղի էր ունենում ֆոտոսեսիա ՙՎոգ՚ հանդեսի համար, հավանաբար համարելով, որ ՙտրուսիկի գողը գող չի՚: Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈՒՆ ամբողջովին մոռացել է զգուշությունը եւ հարվածի տակ է դրել եվրոպացիների կողմից այդքան սիրված Ադրբեջանը: Նա հայտարարել է. ՙԵվրոպայի համար ՙՀարավային հոսք՚ գազատարն այլեւս առաջնահերթություն չէ: Եվրոպայի համար կարող է առաջնահերթ լինել Ադրբեջանից դեպի Իտալիա հասնող գազատարը, եթե Ադրբեջանը կարողանա դիմակայել Ռուսաստանի ճնշումներին՚: Լավ, այ մարդ, բա չե±ս մտածում, որ դրանից հետո հանկարծ Ադրբեջանում էլ կարող են հայտնվել այն ՙբարեկիրթ զորքերը՚, որ հաջողությամբ աջակցել են Ղրիմի ինքնորոշմանը ու հիմա էլ աջակցում են Արեւելյան Ուկրաինայի ռուս բնակչությանը...
Սակայն ադրբեջանցիների փոխարեն լեղաճաք են եղել վրացիները, եւ նրանց խորհրդարանի ղեկավարը Վիլնյուսում հայտարարել է, որ առանց ՆԱՏՕ-ի հնարավոր է Վրաստանը շատ շուտով անհետանա աշխարհի քարտեզի վրայից: Դե ինչ, զարմանալիորեն կուժի փոխարեն կուլան է վախեցել:Մեզ զարմացրեց եւ զվարճացրեց թունդ ռուսատյաց քաղաքագետ, Մայդանի պաշտպանության կոմիտեի անդամ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ: Ժամանակին նա աշխարհի բոլոր դժբախտությունների պատճառը համարում էր Պուտինին, ում դավադիր ձեռքը տեսնում էր ցանկացած վատ իրադարձության մեջ: Բայց հիմա պարզվում է, որ նա աշխարհի գրողուցավերի ցանկում ՌԴ նախագահի կողքին ավելացրել է մեր Ազգային ժողովը, եւ ասում է, որ ոչ թե կա ոչ իշխանական ՙքառյակ՚ եւ իշխող կոալիցիա, այլ ՙվեցյակ՚, որը դավադրաբար չի թողնում երկրում իրականացնել համակարգային փոփոխություն: Դե ինչ, օրինակ, Զուրաբյան Լյովիկը երեւի թե շատ ուրախ կլինի տեղեկանալ, որ ինքը նույնպես ՙկոռուպցիոն գաթա՚ ուտողների շարքից է: Լրիվ ՙՎինի-թուխ՚ մուլտի իրավիճակն է, սրանք ՙսխալ՚ քաղաքական ուժեր են, եւ պատրաստում են ՙսխալ՚ մեղր, եւ ՙփոփոխությունների հասնելու միակ ուղին նոր քաղաքական ուժերի ստեղծումն է Հայաստանի քաղաքացիական շարժումներից՚: Դե ինչ, ՙԴեմ եմ՚ շարժման տղաներ ու աղջիկներ, ջաններդ յուղեք, ձեր հաշվին ՙքաղաքական քելեխ ուտողներին՚ ավելացավ եւս մեկ դժբախտ անհաջողակ:
Իսկ խորհրդարանից հեռանալը զարմանալիորեն վատ է ազդել ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ վրա: Մեկ Տիգրան Սարգսյանն էր նրա աչքի գրողը, մեկ էլ հիմա աչքի գրող դարձավ Տիգրան Սարգսյանին փոխելու հանգամանքը. ՙՄենք հույս ունենք, որ մեր բոլոր գործընկերները կգիտակցեն, որ սա մակերեսային, ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված էժան իշխանական քայլ է, եւ ոչ ավելին: Այդ մարդուն փոխելով հավանենք նրան, թե` ոչ, ոչ մի բան Գյումրիում, Շիրակում, Հայաստանում չի փոխվելու, քանի ամբողջ համակարգը մնում է նույնը` փտած վերից վար. եւ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ ժողովուրդը շատ ավելի հստակ խոսի մեզ հետ, գործիչների հետ, կուսակցությունների հետ, քաղաքացիական նախաձեռնությունների հետ՚: Զարմանալի է, ախր ժողովուրդը էլ ի±նչ ընդհանրապես խոսի ձեզ հետ, եթե ձեր բերաններում դուզ խոսք չկա, դեռ քայլերն էլ նույն ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված էժան ընդդիմադիր քայլեր են եւ ոչ ավելին:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

