ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԻՆԸ ԵՎ ՙՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ՚
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԻՆԸ
ԵՎ ՙՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ՚
Պարզվում է, որ ագրեսիվ ֆեմինիստուհիների ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ կառույցը հասցրել է իր ՙգենդերոտ՚ շոշափուկները այն երեխաներին, ում հետ առնչվում է Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ` Արմենուհու ՙՕրրան՚ բարեգործական կառույցը: Կարծում ենք, պետական իրավասու մարմիններն անհանգստանալու պատճառ ունեն:
Մասնավորապես, հենց ըստ ՙԿանանց ռեսուրսային կենտրոնի՚ հաղորդագրության` ՙ2014թ. ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ-ն սկսել է համագործակցություն ՙՕրրան՚ բհկ-ի հետ: ՙՕրրանը՚ աշխատում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների եւ նրանց ծնողների հետ...
...Հաշվի առնելով այն, որ ՙՕրրան՚ բհկ-ն աշխատում է դպրոցահասակ երեխաների հետ (6-16 տարեկան), յուրաքանչյուր հանդիպում-դասընթաց կազմակերպվում է տվյալ խմբի տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով:
...Քննարկվում են առաջին հայացքից շատ պարզ բաներ, որոնք, ցավոք, երեխաների մեծ մասը չգիտեն` օրինակ այն, որ երբ չես ցանկանում, որ դիմացինը քեզ համբուրի, անգամ եթե նա բարեկամ կամ մտերիմ ծանոթ է, ստիպված չես, եթե չես ուզում գրկել, նստել գիրկը, եթե չես ուզում հանդուրժել ՙկատակասեր բարեկամի՚ քմահաճույքը, որ իբր նա խաղալով է կծում կամ կճմտում, ստիպված չես հանդուրժել:
Սովորելով մարմնի եւ մարմնի անձեռնմխելիության սահմանները, երեխան ժամանակին կարող է նկատել այն, ինչ չպետք է լիներ, այն, ինչ բռնություն է` սեռական բռնություն՚:

