ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ
Արխիվ 12-16ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ հայտարարել է, թե ՀՀ կառավարությանն անդամակցելն անընդունելի չի համարում: Հարկ է նկատել, որ հինգշաբթի օրը նա հանդիպում կունենա ՀՀ նախագահի հետ: Թե ինչ է սա նշանակում, եւ արդյոք ոչ իշխանական մյուս ուժերը այսուհետ կհամագործակցեն ՀՅԴ-ի հետ, ճշտեցինք Երեւանի ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության ավագանի, ՙԺառանգության՚ քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ.
-Քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցությունն իսպառ մերժելու մասին խոսք լինել չի կարող: Այլ բան է, որ քաղաքական ուժերի քաղաքական կեցվածքի փոփոխությունը կփոխի համագործակցության հարթությունն ու դաշտը: Բնականաբար, ընդդիմադիր եւ իշխանական ուժերի միջեւ համագործակցություն, լավագույն դեպքում, կարող է տեղի ունենալ երկրի ու հասարակության համար կենսական խնդիրների շուրջ, եթե համագործակցության եզրեր լինեն: Իսկ իշխանափոխության վերաբերյալ համագործակցություն օբյեկտիվորեն տեղի չի կարող ունենալ: Դա նույնն է, եթե ընդդիմադիր ուժերը ՀՀԿ-ի հետ քննարկեն իշխանափոխություն անելու հարցը: Որեւէ քաղաքական ուժի` կոալիցիա մտնելու դեպքում, անշուշտ, օբյեկտիվորեն փոխվելու է մոտեցումը:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

