ՀՅԴ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ
Ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու ոչ իշխանական չորս ուժերի որոշումը օր օրի առավել իմաստազրկվում է: Փաստացի, կառավարությունը նոր է կազմավորվում, եւ անվստահություն հայտնել դեռեւս անհայտ կառավարությանը` աբսուրդ է, իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակի հարցը լուծեց ՍԴ-ն` այն հակասահմանադրական ճանաչելով: Որքանո՞վ է այսօր նպատակային նման հանրահավաքներ անցկացնել` չեղած օրակարգով, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ.
-Այդ հարցը դեռեւս քառյակի քննարկման առարկա պետք է լինի, հետեւաբար տվյալ հարցի վերաբերյալ պատասխան այս պահին որեւէ մեկը չի կարող տալ: Իսկ առաջիկայում կլինի քառյակի հանդիպում, եւ քառյակն էլ կորոշի հետագա անելիքները:
- Տիկին Վարդանյան, կարծես թե, ՀՅԴ-ն անընդունելի չի համարում իրենց կողմից կառավարության անդամակցումը, ինչպե՞ս եք վերաբերվում նման դիրքորոշմանը:
- Անկեղծ ասած, ՀՅԴ-ն որոշակի նախապայմաններ էր առաջ քաշել, թե որ դեպքում իր համար անընդունելի չի լինի եւ, բնականաբար, նաեւ իրենց որոշումը կախված կլինի նաեւ այդ պայմաններից, թե դրանք որքանով կիրառելի կինեն: Պետք է հիշեցնեմ, որ այդպիսի նախապայմաններ մեկ անգամ եւս առաջ քաշվել էին, եւ այն ժամանակ ընդունելի չհամարվեցին, իսկ թե որքանով այսօր այն ընդունելի կդիտվի, ինքս չեմ կարող նախապես որեւէ գնահատական տալ: Հետեւաբար, սպասենք իրադարձությունների զարգացմանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

