ՙԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ԼՐՏԵՍՆ Է՚
Արխիվ 12-16ՙԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ԼՐՏԵՍՆ Է՚
ԱՄՆ քաղաքացի, վաղուց եւեթ շպիոնի համբավ ստացած, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նստել մտածել եւ ՙխորը՚ մտքեր է արտահայտել, թե իբր, եթե ՀՀ ԱԺ նախագահը լինի ՀՀ վարչապետ, ապա Հայաստանի համար դա հետ քայլ կլինի: Հետաքրքիր է, թե ինչպես են արձագանքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները ԱՄՆ քաղաքացու նմանատիպ միջամտություններին: Տվյալ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ գտնում է. ՙԱնկեղծ ասած, քանի դեռ որեւէ մեկի թեկնածությունը չի քննարկվել, մեկնաբանություններ անելը սխալ է: Երբ գոնե տվյալ հարցի վերաբերյալ քննարկումներ կլինեն, նոր կարելի կլինի ինչ-որ բան ասել, սակայն չեմ կարծում, որ այդ քայլը հետ քայլ կլինի: Ես չգիտեմ ու ինձ չի հետաքրքրում, թե ով ում լրտեսն է, պարզապես իմ կարծիքն եմ արտահայտում՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

