ՄԻՊ-Ը Ո՞Ր ՕՐՎԱ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է
Արխիվ 12-16ՄԻՊ-Ը Ո՞Ր ՕՐՎԱ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է
Հանրության, մամուլի ու քաղաքական գործիչների կանխատեսումներն ու ենթադրությունները, երբեմն վառ երեւակայությունը երբեք քաղաքական դաշտում այսքան ակտուալ չեն եղել, քան այսօր: Այս օրերին Բաղրամյան փողոցով, թեկուզ մեկ անգամ անցած փողկապավոր գործիչը պոտենցիալ վարչապետ է դիտվում այս կամ այն լրատվության, խմբի կամ պարզապես իր տանեցիների կողմից: Եվ այսպես, վարչապետի «թեկնածուների» շարքում հայտնվեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Թե արդյոք նման առաջարկ ստացել է ՄԻՊ-ը, «Իրավունքը» պարզեց ՄԻՊ գրասենյակից, եւ մեր հարցին ի պատասխան վկայակոչեցին Կ. Անդրեասյանի հայտարարությունը. «Կարծում եմ, որ դրանով փորձում են մեզ շեղել կարեւոր խնդրից` մարդու իրավունքների պաշտպանությունից»:
Իսկ հետաքրքիր է, միթե ՄԻՊ-ի համար վարչապետի ով լինելը կարեւոր խնդիր չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

