ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԱԿԻՑ ՐԱՖՖԻՆ ՙՈՆՑ ՈՒԶՈՒՄ Է՚ ԹՈՂ ԴՈՒՐՍ ԳԱ
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե, որոշել են հնարավորինս լուռ մնալ ու սպասել քաղաքական նոր ՙհրավառության՚: Այս իրավիճակում նրանք փորձում են վերոնշյալ ուժերի ղեկավարներից առաջ չընկնել`
մեկնաբանություններ ու հայտարարություններ անելով, քանի որ իրենք էլ չգիտեն, թե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՙԺառանգության՚ կամ ՀԱԿ-ի ղեկավարների մտքին հիմա ինչ կա: Դե, իսկ նրանց մտքի թռիչքն էլ պատճառահետեւանքային ուղիղ կապ ունի նախագահականից սպասելիքների հետ, թե ում ինչ ՙչալաղաջ՚ պաշտոն կհասնի, եւ ով կմնա ձեռնունայն: Ձեւավորված ոչ իշխանական ուժերի ՙքառյակը՚, ինչպես քաղաքական զարգացումներն են ցույց տալիս, հնարավոր է լքի ՀՅԴ-ն, որը որոշ աղբյուրների համաձայն, բոլորովին էլ անընդունելի չի համարում իրենց կողմից կառավարությանն անդամակցումը, էլ չասենք, որ ՀՅԴ ղեկավար կազմը պատրաստվում է հանդիպել ՀՀ նախագահի հետ: Թե ինչպե±ս է ՙԺառանգությունը՚ վերաբերվում գործընկերոջ` ՀՅԴ-ի պաշտոնասեր քայլերին, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՑ, սակայն. - Ես այսպիսի հարցերից ոչ մեկին չեմ պատասխանելու, որովհետեւ այսօր Րաֆֆին (ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Ր.Հովհաննիսյանը- Հ. Ս.) ամեն ինչի մասին կխոսի: