««ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ» ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԵԿՆԵԼ Է ՆԱԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ»
Արխիվ 12-16««ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ» ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԵԿՆԵԼ Է ՆԱԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ»
Ապրիլի 7-13-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է XVI ԱՊՀ եւ բալթյան երկրների ռուսական թատրոնների` «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնը:
Փառատոնին այս տարի մասնակցում են թատրոններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Էստոնիայից: Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին մեկնել է երկու բեմադրությամբ`Ալ. Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է»` բեմադրիչ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյան եւ Պ. Գլադիլինի «Ուրիշ մարդ»-ը` երիտասարդ բեմադրիչ Գոհար Փոքրիկյանի բեմադրությամբ:
Նշենք, որ փառատոնին Հայաստանից մեկնել է նաեւ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը` Կ. Խոդիկյանի «Պենելոպե» մոնոներկայացմաբ` ռեժիսոր Վահե Շահվերդյան:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

