ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ «ՀԱՅԱԿ-2014»-ԻՆ
Արխիվ 12-16ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ «ՀԱՅԱԿ-2014»-ԻՆ
Մայիսի 1-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայկական կինոարտադրանքն արժեւորելու եւ գնահատելու համար, արդեն երրորդ տարին է, Հայաստանում անցկացվում է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը: Այն ստեղծվել է Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ միտված է զարգացնելու ազգային կինոարտադրությունը, բացահայտել նոր անուններ, համախմբել երկրի կինոգործիչներին, հայ հանդիսատեսին վերադարձնել կինոթատրոններ եւ պահպանել ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները: Այս տարի մրցանակաբաշխության գեղարվեստական խորհրդի որոշմամբ «Հայակ 2014»-ը կնվիրվի Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, որի համար էլ սահմանվել է Փարաջանովի անվան «Հայակ» հատուկ մրցանակ: Բացի այդ, մրցանակաբաշխությունը սահմանել է եւս երկու հատուկ մրցանակներ`Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ`կինոյում ունեցած վաստակի համար եւ Համո Բեկնազարյանի անվան մրցանակ` հայկական կինոյում ունեցած ներդրման համար:
Ազգային կինոյի «Հայակ- 2014» մրցանակաբաշխության 15 անվանակարգերի համար ներկայացված 52 ֆիլմից ապրիլի 8-ին մրցութային հանձնաժողովը՝ նախագահ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի գլխավորությամբ, առաջին փուլի քվեարկության արդյունքում ընտրել է մրցույթի հավակնորդներին, որը ներկայացնում ենք ստորեւ:
Լավագույն խաղարկային ֆիլմ՝
1. ‹‹Փուշ›՝ Սուրեն Բաբայան
2. ‹‹Փարաջանով››՝ Մարտուն Ադոյան, Թագուհի Կարապետյան
3. ‹‹Ռոմանտիկները››՝ Արեգ Ազատյան, Շողիկ Թադեւոսյան։
Լավագույն ռեժիսոր՝
1. ‹‹Փարաջանով››՝ Սերժ Ավեդիքյան, Օլենա Ֆետիսովա
2. ‹‹Ռոմանտիկները››՝ Շողիկ Թադեւոսյան, Արեգ Ազատյան
3. ‹‹Կաուչո››՝ Լիլիթ Մովսիսյան։
Լավագույն օպերատոր՝
1. ‹‹Փուշ››- Թամմամ Համզա
2. ‹‹Ռոմանտիկները››՝ Թամմամ Համզա
3. ‹‹Կաուչո››՝ Վազգեն Մարտիրոսյան։
Լավագույն սցենարի հեղինակ՝
1. ‹‹Փուշ›՝ Սուրեն Բաբայան
2. ‹‹Կաուչո››՝ Լիլիթ Մովսիսյան, Արսեն Գրիգորյան, Շողեր Պետրոսյան
3. ‹‹Ռոմանտիկները››՝ Շողիկ Թադեւոսյան, Արեգ Ազատյան։
Լավագույն նկարիչ՝
1. ‹‹Փարաջանով››՝ Վլադիսլավ Ռիժիկով
2. ‹‹Ռոմանտիկները»՝ Շողիկ Թադեւոսյան, Արեգ Ազատյան
3. ‹‹Կաուչո»՝ Գոհար Պարույրյան:
Լավագույն դերասանուհի՝
1. ‹‹Փուշ››՝ Լուսինե Հարությունյան
2. ‹‹Կաուչո››՝ Լուսի Աբդալիան
3. ‹‹Երկու աշխարհից ի հիշատակ››՝ Անժելիկա Մաշուրյան:
Երկրորդական դերի լավագույն դերասանուհի՝
1. ‹‹Կիսալուսնի ծովածոցը››՝ Նանոր Պետրոսյան
2. ‹‹Երկու աշխարհից ի հիշատակ››՝ Ելենա Պրոխորենկո
3. ‹‹Անպոչ ճգնավորը››՝ Նարինե Գրիգորյան:
Լավագույն դերասան՝
1. ‹‹Փուշ››՝ Ժան Պիեռ Նշանյան
2. ‹‹Փարաջանով››՝ Սերժ Ավեդիքյան
3. ‹‹Ռոմանտիկները››՝ Նարեկ Ներսիսյան:
Երկրորդական դերի ավագույն դերասան՝
1. ‹‹Անպոչ ճգնավորը››՝ Աշոտ Ադամյան
2. ‹‹Կիսալուսնի ծովածոցը››՝ Աշոտ Ադամյան
3. ‹‹Կաուչո›՝ Մանվել Խաչատրյան:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝
1. ‹‹Դիալոգներ››՝ Դիանա Կարդումյան
2. ‹‹Անպետքը››՝ Արշակ Զաքարյան
3. ‹‹Սպիտակ գառան երազը››՝ Հրանտ Վարդանյան:
Լավագույն վավերագրական ֆիլմ՝
1. ‹‹Նամակ մորը››՝ Աշոտ Սարգսյան
2. ‹‹Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է››՝ Արման Երիցյան
3. ‹‹Հայաստանն անտեսանելի երկիր է››՝ Մարիամ Օհանյան:
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝
1. ‹‹Aurora››՝ Վրեժ Քասունի
2. ‹‹Լալ որդու առակը››՝ Արմեն Ռոնով
3. ‹‹Վիշապագորգի գաղտնիքը››՝ Գայանե Մարտիրոսյան:
Լավագույն դեբյուտ՝
1. ‹‹Ճանապարհ››՝ Ալեքսանդր Բաղդասարյան
2. ‹‹Պետք ե՞մ ես ձեզ››՝ Սեգ Կիրակոսյան
3. ‹‹Հարություն››՝ Ալեն Մանուկյան:
Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝
1. ‹‹Kinshasa Mboka Te››՝ Ռաֆֆի Աղեկյան,
2. ‹‹Արեւմտյան Հայաստան, կորսված դրախտ››՝ Միքայել Շախնազարյան
3. ‹‹Ալպինիստները››՝ Ա. Հարությունյան:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

