ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱ՞ՐԴ ԵՆ ԾԵԾՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱ՞ՐԴ ԵՆ ԾԵԾՈՒՄ
Ըստ ՄԻՊ մամուլի ծառայություն տարածած երեկվա հաղորդագրության`32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել եւ հայհոյել: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. "Մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում Արման Գասպարյանն իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո նրան հրավիրել են սենյակ, որտեղ ներկա են եղել համազգեստով 4-5 անձիք եւ բռնություն գործադրել նրա հանդեպ": Թե որքանով է վերոնշյալը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանից.
- Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն կանենք վաղը, հիմա միայն կարող եմ ասել, որ դեպքի կապակցությամբ տարվում է ծառայողական քննություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

