«ՆՐԱՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԵԶ…»
Արխիվ 12-16«ՆՐԱՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԵԶ…»
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Այն կրում էր «Նրանք սպասում են մեզ…» խորագիրը: Ցուցադրված լուսանկարներում ներկայացված էին հանրակացարանաբնակ միայնակ ծերերի կյանքն ու առօրյան` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել նրանց սոցիալ-տնտեսական, առողջապահական եւ հոգեբանական խնդիրների վրա, ինչպես նաեւ իրականացնել հանգանակություն` շուրջ 70 հանրակացարանաբնակ տարեցների աջակցություն տրամադրելու համար:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

