ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՏՆՕՐԵՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ
Արխիվ 12-16ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՏՆՕՐԵՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ
Օրերս լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանը գիշերօթիկի երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձեւերն է կիրառում` նրանց խփելով ոտքերով: Իսկ դպրոցի աշխատակիցների խոսքով` տնօրեն Գ.Մարգարյանն անհարգալից է նաեւ իրենց նկատմամբ եւ նույնիսկ հաշմադամություն ունեցող աշխատակցին անվանում է "չոլախ շուն":
Վերոնշյալի հետ կապված` փորձեցինք կապվել գիշերօթիկի տնօրենի հետ, սակայն ամբողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել վերջինիս հետ:
Նշենք, սակայն, որ Ոստիկանության Կոտայքի բաժնում գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից թե՛ երեխաների, թե՛ աշխատակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու, ինչպես նաեւ երեխաների սննդի գումարները յուրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակմանը ոստիկանությունն ընթացք է տվել: Կոտայքի բաժնում հետաքննություն է սկսվել: Այս մասին տեղեկացանք Ոստիկանության լրատվական ծառայությունից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

