«ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ՀԱՐՎԱԾ, ՈՐՆ ԷԼ ԻՐԵՆ ՍՊԱՍԵՑՆԵԼ ՉՏՎԵՑ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ՀԱՐՎԱԾ, ՈՐՆ ԷԼ ԻՐԵՆ ՍՊԱՍԵՑՆԵԼ ՉՏՎԵՑ»
Այսօր «Իրավունքում» տեղի ունեցավ կլոր սեղան, որին ներկա էր բլոգեր Տիգրան Քոչարյանը եւ մի խումբ քեսաբահայեր: Քննարկման թեման էր «Քեսաբահայերի խնդիրները Սիրայում եւ Հայաստանում, ինչպես նաեւ դրանց արտացոլումը մամուլում»: Այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված քեսաբահայերի տարհանումը սեփական տներից Տ. Քոչարյանը հայտնեց հետեւյալ տեսակետը.
- Այստեղ ավելի շատ գերտերությունների խնդիրների եւ դրանց պարզաբանման հարցն է: Պայքար է գնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Այն, որ Ռուսաստանը Սիրիայում շահեր ունի պարզից էլ պարզ է, սակայն մինչ այդ հարցին անդրադառնալը նախեւառաջ պետք է հասկանանք, որ Ռուսաստանի դերը Սեւ ծովում գերիշխող է եւ վերջին իրադարձություններին պետք է պատասխան հասցրվեր Ռուսաստանին: Արեւմուտքը չէր կարող այդ ամենին հանգիստ նայել: Ռուսաստանը Քեսաբից մոտ 110 կմ հեռավորության վրա ունի ռազմաբազա, որը եթե չեմ սխալվում միակ նավատորմն է ամբողջ Միջերկրական ծովում, այս ամենն իմանալով` արդեն իսկ պարզ է, որ պետք է լիներ հարված, որն էլ իրեն սպասեցնել չտվեց: Ղրիմի անկախությունից մոտ երկու օր հետո Քեսաբի իրադարձությունները սկսեցին:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱԱՆ
Հ.Գ.- «Կլոր սեղանի» բովանդակությանն ամբողջությամբ ծանոթացե՛ք տպագիր «Իրավունքից»:

