ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ ԹԵ ԻՆՉ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԳՐԻՇԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲՈՒԺՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ ԹԵ ԻՆՉ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԳՐԻՇԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲՈՒԺՈՒՄԸ


Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Չեչնիայի ղեկավար, Գրոզնիի ՙԹերեք՚ ֆուտբոլային թիմի նախագահ Ռամզան Կադիրովն իր վրա է վերցրել քաղցկեղով հիվանդ 19-ամյա հայազգի ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության եւ բուժման ծախսերը: Բացի այդ` ՙԹերեքը՚ պայմանագիր է կնքել Գրիշայի հետ, ակումբի ներկայացուցիչները Գրիշա Սիմոնյանին են նվիրել անվանական մարզազգեստ ու ֆուտբոլային հանդերձանքի ամբողջական հավաքածու: Ֆուտբոլիստը բուժումն անցնելուց հետո ՙԹերեքի՚ կազմում կհայտավորվի 59 համարով: Ավելացնենք նաեւ որ, Գրիշա Սիմոնյանը վնասվածք էր ստացել 2010 թվականին, մարզման ժամանակ գլուխը խփելով դարպասաձողին, ինչից զգալի ժամանակ անց միայն նրա գլխուղեղում չարորակ ուռուցք է հայտնաբերվել:

Գրիշայի ինքնազգացողության, բուժման ընթացքի եւ այլնի մասին ՙԻրավունքը՚ խոսեց երիտասարդ ֆուտբոլիստի քրոջ` (հորեղբոր աղջկա) ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:


-Նախ ուզում ենք տեղեկանալ Գրիշայի ինքնազգացողությունից:
- Գրիշայի վիճակը լավ է, իրեն շատ լավ է զգում, բայց օրգանիզմի թուլությունը կա...
- 2010 թվականին մարզման ժամանակ վնասվածք ստանալուց հետո Գրիշան բուժման ի՞նչ կուրս է անցել:
- Վնասվածքից հետո բժշկի են գնացել ու կար դրել, բայց ոչ մի մասնագետ չի ասել`գնացեք, մի հատ գլուխը նկարեք: Զննել էին ու ասել, որ ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է: Կարը լավացավ, դրանից հետո ցավեր չկային, եւ հիմա չգիտենք` այդ հարվածն է նման հետեւանքներ թողել, թե` ոչ: Բժիշկներն ասում էին, որ եթե ստույգ իմանայինք, թե որն է հիվանդության պատճառը, Նոբելյան մրցանակ կտային մեզ:
- Մինչ Ռամզան Կադիրովի մարդասիրական մեծ քայլը` ստիպված եք եղել շատ փորձությունների միջով անցնել… Որեւէ շոշափելի աջակցություն եղե՞լ է ինչ-որ կազմակերպությունների կողմից, բացի ՙՆարնջագույն երկինք՚ բարեգործական հիմնադրամի օգնությունից:
- Այո, օգնություն եղել է, աշխարհում շատ բարի մարդիկ կան, մենք բոլորից շատ շնորհակալ ենք: Բացի մեր հարազատներից` մեզ օգնել են անանուն բարերարներ: Առաջինը Գրիշային օգնելու խնդրանքին արձագանքեցին ֆուտբոլիստների կանայք՝ Զուլֆիա Շեշուկովան եւ Յուլիա Սամեդովան: Դրանից անմիջապես հետո, ՙՆարնջագույն երկինք՚ բարեգործական հիմնադրամը դրամահավաք կազմակերպեց: Ինչպես նաեւ Գրիշային օգնելու խնդրանքին արձագանքեցին ֆուտբոլային մեկնաբաններն ու հասարակ մարդիկ: Ինչպես նաեւ ոճաբան Գոհար Ավետիսյանն է բարեգործական հիմունքներով իր մասնագիտական օժանդակությունը ցուցաբերել: Իսկ Երեւանից ուսանող Կարո Գրիգորյանը Գրիշային Նարեկացու գիրքն էր ուղարկել: Նա նաեւ ֆինանսական օգնություն է ցուցաբերել, ամեն կերպ փորձում էր օգնել Գիրշային... Մարինե Պետրոսյանն ու Հայկ Մովսիսյանը բարեգործական համերգ  կազմակերպեցին Գրիշային օգնելու համար: Ինչպես նաեւ անանուն բարեգործ, ով մեծ գումարներ է փոխանցել հաշվեհամարին: Այդ դժվար պահին մեզ աջակցեց նաեւ Գրիշայի հարազատ №258 դպրոցը, եւ բժշկական քոլեջը:

- Ռամզան Կադիրովի այդ քայլը որքանո՞վ էր Ձեզ համար սպասելի:

- Իհարկե՝ շատ անսպասելի էր այդպիսի մեծ անունով մարդու կողմից օգնություն ստանալը, դա մեզ բոլորիս շատ էր հուզել: Այն, ինչ արեց Կադիրովը, շատ մեծ աջակցություն է, ուղղակի խոսքեր չկան: Շատ շնորհակալ ենք նրանից, որ նա նկատեց եւ օգնեց մեր Գրիշային:
- Գիտենք, որ Գրիշան երազում է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի մասին: Նրա կողմից այս կարեւոր պահին ինչպե՞ս ընդունվեց այն փաստը, որ արդեն նոր թիմ ունի՝ ՙԹերեք՚:
- Նա իհարկե շատ ուրախացավ այդ լուրից, մանկուց էր երազում ֆուտբոլիստ դառնալ: Գրիշայի երազանքն էր, որ իրեն նման թիմ վերցնեն: Նա շատ է մասնակցել ֆուտբոլային պատանեկան մրցաշարերի եւ հաղթանակներ, շատ գավաթներ ունի: Այդ լուրից հետո Գրիշայի տրամադրությունը շատ բարձրացավ, դրանից հետո սկսեց իջնել բակ` ֆուտբոլ խաղալու:
- Հիմա, երբ ֆինանսական հարցերը լուծված են, վիրահատության հետ կապված որոշակիություն, ինչ-որ տեղեկություններ կա՞ն:
- Երկուշաբթի Գրիշան իր մայրիկի հետ մեկնել է Գերմանիա. այնտեղի բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Ռամզան Կադիրովը: Կվիրահատեն, թե այլ բուժում նշանակեն, դեռ չգիտենք: Այս պահին նրա բուժման հետ կապված ոչինչ պարզ չէ, ամեն ինչ Աստծո ձեռքերում է, եւ մեզ մնում է միայն աղոթել:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում