ՕՖՇՈՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ` ՙՄԻՄԻՆՈ՚ ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Сам подбирай колор, сам и крась. А меня здесь нет!
ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Վարչապետն էլ հրաժարական տվեց գնաց, իսկ Աշոտ Սուքիասյանն այդպես էլ չկա ու չկա:
% % % IT ՈԼՈՐՏԻ ՈԳՈՎ
Ըստ քաղտեխնոլոգների` վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հրաժարականով ոչ իշխանական քառյակին ստարտային վիճակից ռեստարտ արեց ու հեռացավ:
% % % ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԳԸ` ՔԱՌՅԱԿԻՆ
Ես գնում եմ` լաց չլինեք, արտասուքով թաց չլինեք:
% % % ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ` ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՐՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թող իմ արյունը վերջինը լինի:
ԶԱՏԻԿԸ ԿՏՐՈՒՄ Ա
Ըստ սննդի անվտանգության տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանի` դեկտեմբերին ներկրված ժամկետանց ձվերը վաճառքից կհանվեն միայն սուրբ Զատիկից հետո` մեռելոցին:
% % % ՇՊԻՈՆ ՕՆՈՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Ըստ Աշոտ Մանուչարյանի` Ժիրայր Լիպարիտյանի կողմից Վազգեն Մանուկյանի բացահայտմամբ` Հայաստանում լյուստրացիայի օրենքը սկսեց գործել:
% % % ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սահմանադրական դատարանի որոշումը իրագործելուց հետո, սեպտեմբերի 30-ից պարտադիր կուտակայինը կփոխարինվի հարկադիր կուտակայինով:
% % % ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ
Ըստ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի` Անդրանիկ Արզումանյանը Օպերայի տնօրեն չի ընտրվել, այլ տեղապահ է նշանակվել մինչեւ Հասմիկ Պողոսյանին գործից հանեն:
% % % ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԵՐԳԸ ՄԻՊ-Ի ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ախ, իմ թեւը վիրավոր է, չեմ կարող թռչել:
% % % ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻՆ)
Սեփական զենքը Ադրբեջանին ծախողը ուրիշի բանակին կկերակրի: