ՙԵՎՐԱՏԵՍԻԼԱՎԵՊ ԹՐԱՇՈՎ ԱՂՋԿԱ ԵՎ ԱՆԹՐԱՇ ՏՂԱՅԻ ՄԻՋԵՎ

Արխիվ 12-16

ԵՎՐԱՏԵՍԻԼԱՎԵՊ ԹՐԱՇՈՎ ԱՂՋԿԱ ԵՎ ԱՆԹՐԱՇ ՏՂԱՅԻ ՄԻՋԵՎ


Կարծես եվրատեսիլյան կրքերի պակաս չի զգացվում: Այս տարի նախաեվրատեսիլյան փուլն առավել թեժ է ու քննարկվող եւ առավել թեժ կլինի հետեվրատեսիլյան փուլը, եթե հաղթի, օրինակ, ամենաքննարկվող մասնակիցը` Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը: Սակայն չշտապենք եզրակացություններ անել, ու հետեւենք իրադարձությունների զարգացմանը:
Գրեթե մեկ շաբաթ հայ եւ միջազգային մամուլում թնդում էր Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի ու Կոնչիտայի միջեւ հասունացած կոնֆլիկտը: Դրան անդրադարձավ նույնիսկ միջազգային մամուլը, որ պատերազմ է սկսվել Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի եւ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ: Արամը հայ տղամարդուն բնորոշ արտահայտվելով` Կոնչիտային ՙաննորմալ՚ եւ ՙմրցույթին անհամապատասխան անձ՚ է անվանել, ինչպես նաեւ խորհուրդ տվել հանգստանալ, մտածել եւ որոշել` կին է նա, թե տղամարդ: Իսկ մորուքավոր Կոնչիտան էլ կոտրատվելով մեր Արամի համար, ասել է. ՙԿարծում եմ` դա նշանակում է, որ նա չի ցանկանում ամուսնանալ ինձ հետ: Ինձ թվում է` Արամն ուզում է, որ ես կին լինեմ: Բայց նշեմ նրա համար` կանացի կերպարն իմ բեմական կոչումն է, իսկ ազատ ժամանակ ես ալարկոտ տղամարդ եմ...՚:
Հիմա էլ համացանցում ակտիվորեն քննարկվում են այն լուսանկարները, որտեղ Արամ MP3-ը զրուցում է անհասկանալի սեռի Կոնչիտայի հետ ու մի բան էլ գրկախառնվում: Ավելի ուշ պարզվեց, որ Արամն արդարացել է Կոնչիտայի մոտ եւ ասել, որ ինքը որպես հումորիստ` կատակել է: Իսկ Ամստերդամում կայացած համերգի ժամանակ Արամի երգի ընթացքում ողջ դահլիճը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել Արամի հանդեպ, երգի ավարտին արդեն  հանդիսատեսը սուլել է ու դժգոհող բացականչություններ արել: Իրավիճակը նույնիսկ չի փրկել հայ տղամարդուն ոչ վայել Արամի արդարացումները, թե ինքը հումորիստ է ու կատակել է, եւ որ ինքը հոմոֆոբ չէ:
Իսկ Հայաստանում սուլոցների ու դժգոհ բացականչությունների փոխարեն սկսվեցին նյարդայնացած պատասխաններ ու ափսոսանք. նախ ափսոսացին, որ Արամը մինչ ՙԵվրատեսիլ՚ հասնելն ավելի տղամարդ գտնվեց, բայց Եվրոպա հասնելուն պես փոխեց կարծիքն ու փորձեց արդարանալ, սրան ի պատասխան բլոգեր փիղը` Կարեն Քոչարյանը գրել էր. ՙՊարզվում է թրաշով աղջիկն ավելի տղամարդ գտնվեց, քան մեր անթրաշ տղեն՚... Չանդրադառնալով տարաբնույթ մեկնաբանություններին, մեկ անգամ եւս նշենք, որ այնուամենայնիվ, նման իրավիճակներից կրկին ու կրկին համոզվում ենք, որ մեզ բոլորովին էլ պետք չէր այս մրցույթը, մանավանդ, որ մրցույթին մասնակցած եւ ոչ մի հայաստանյան ներկայացուցչի այդպես էլ հեղինակություն չբերեց:
Վերջին օրերին հաճախ են կրկնում ՙԵվրատեսիլի՚ բովով անցած երգիչները, որ ամեն տարի էլ եղել են տրանսվիստիտներ, պարզապես ամեն ինչ այսքան բացահայտ չի եղել: Ինչ է, ահռելի գումարներ է վատնում ժողովրդի հարկերից գոյացած հեռուստաընկերությունը, որ Եվրոպայում տարին մեկ անգամ ծաղրի ենթարկվենք անհասկանալի սեռի ներկայացուցիչների կողմից, հարեւան թշնամիների հալածանքները հանդուրժենք, իսկ մենք նման օրինակներ ունեցել ենք հատկապես Էմմիի` ՙԵվրատեսիլին՚ մասնակցելու տարին, ինչ է, թե մասնակցենք մի քաղաքականացված ու ծախված մրցույթի ու մեր երկրի անունն էլ հնչի Եվրոպայում: Փոխարենը այդ գումարներով կարելի է մասնակցել ավելի հեղինակավոր ու պատշաճ միջազգային մրցույթների, որտեղ գնահատվում են երգը, երաժշտությունն ու բեմականցումը, այլ ոչ թե` ով շատ վճարի, նա էլ կխմի շամպայնը:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում