Օրերս Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում արձանագրվել է հերթական ինքնասպանության դեպքը: Ինքնասպանություն է գործել 57-ամյա Արամայիս Խ.-ն` տանիքից կախվելու միջոցով: Թե ինչն է 57-ամյա տղամարդուն դրդել նման քայլի, փորձեցինք պարզել վերջինիս հորեղբորոդուց` ԳԱՌՆԻԿԻՑ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.
-Արամայիսը ամուսնացած էր, երեխաներ, թոռներ ունի, նորմալ ընտանիք: Ինքն էլ շատ անմիջական, խելոք մարդ էր, էն ոնց են ասում` ոչ մեկի հավին քշած ասած չկա, էդպիսի անձնավորություն էր: Զբաղվում էր գյուղատնտեսությամբ. իր սեփական տրակտորն ուներ: Նրա նման քայլը շոկ էր բոլորիս համար: Ինքնասպանության ամենահավանական պատճառն այն է, որ ինքը հիվանդ է եղել: Արդեն շուրջ մեկ տարի էր, ինչ էդ հիվանդությամբ էր տառապում, պահի տակ դառնում էր անճանաչելի: Նրա տարօրինակ պահվածքը տեւում էր ընդամենը երեք րոպե, հետո նորից նույն մարդն էր դառնում: Ըստ մեզ, երեւի հենց այդ հիվանդության սրման պահին է ՙանջատվել՚ եւ չգիտակցելովª ինքնասպանություն գործել: - Ձեր ասածներից կարելի է ենթադրել, որ Արամայիսը հոգեկան խնդիրներ ուներ: - Ոչ թե հոգեկան խնդիրներ ուներ, այլ նրա մոտ պահի տակ ինչ-որ տարօրինակ պահվածքի փոփոխություններ էր նկատվում: Իհարկե, դա էլ իր բացատրությունն ունի, նա մի քանի տարի առաջ մեծ սթրես է ապրել: Որդին մի քանի տարի առաջ վթարի էր ենթարկվել, ասել էին, թե մահացել է, բայց հետո պարզվեց, որ չէր մահացել: Դա իր մեծ հետքը թողեց Արամայիսի վրա. վերջին մեկ տարվա ընթացքում եղբայրս լուսնոտությամբ էր տառապում: