ՙՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻՆ՚ ԾԵԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՙՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻՆ՚ ԾԵԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


Հայաստանի քրեական աշխարհում ՙօրենքով գող՚ Օշականցի Գեւորիկին ծեծելու մասին շրջանառվող լուրերի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Հայտնի է, որ հանցաշխարհի օրենքներով ՙօրենքով գողին՚ ծեծելն անպատվություն է եւ, ըստ վերջին օրերին շրջանառվող խոսակցությունների` նման փաստի ապացուցման դեպքում կարող է ընդհուպ առաջանալ տվյալ ՙօրենքով գողին՚ կարգավիճակից զրկելու հարց:
Միաժամանակ նրան ծեծողները եւս պետք է պատասխան տան ՙօրենքով գողին՚ ծեծելու համար, հիմնավորեն իրենց գործողությունները, հակառակ պարագայում` լուրջ խնդիրներ կունենան:
Ըստ նույն խոսակցությունների` ՙօրենքով գողին՚ ծեծելու համար հանցավոր աշխարհում պարզաբանումներ են պահանջել երրորդմասցի Լյովիկից, քանի որ միջադեպը հենց նրա անվան հետ է կապվում: Տարածված խոսակցությունների համաձայնª վեճը սկսվել է մի հեռախոսազանգից, որի ժամանակ նրա տղաներից մեկը հայհոյել է ՙօրենքով գողին՚ª հետագայում պատճառաբանելով, թե չի իմացել, թե ում հետ  է խոսում: Դրանից հետո Օշականցի Գեւորիկը մի քանի ավտոմեքենաներով գնացել է հայհոյանքի համար պարզաբանում պահանջելու, որտեղ էլ սկսվել է ծեծկռտուքը:
Թե ինչ է սպասվում քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկին, եթե պարզվի, որ նա է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, փորձեցինք հետաքրքրվել հայտնի քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻՑ, ով անդրադառնալով վերոնշյալ խոսակցություններին` մասնավորապես նշեց.
- Վերջերս խոսակցություններ տարածվեցին, որ ինչ-որ ծեծկռտուք է եղել Օշականցի Գեւորգի եւ ոմն երրորդմասցի Լյովիկի միջեւ: Պետք է նշեմ, սակայն, որ այդ խոսակցությունները դեռեւս չհիմնավորված, առանց փաստերի խոսակցություններ են, որոնց մասին ստույգ ոչինչ ասել չեմ կարող. փաստեր ոչ ես ունեմ, ոչ էլ, ըստ երեւույթին, այդ խոսակցությունները տարածողները: Ինչ վերաբերում է ՙօրենքով գողին՚ ծեծելուն, ապա, առհասարակ, անկախ նրանից, թե ով է նման բան արել, ապա պետք է կամ հրապարակայնորեն ներողություն խնդրի կամ էլ` ՙօրենքով գողը՚, այս դեպքում Օշականցի Գեւորիկը, պետք է զրկվի իր կարգավիճակից: Սակայն կրկին ուզում եմ շեշտել, որ դեռ ոչինչ ստույգ հայտնի չէ:
- Քրեական աշխարհի օրենքներով պատիժը իրենից ենթադրում է ՙօրենքով գողի՚ կարգավիճակից զրկե±լը:
- Ոչ միայն. հազար ու մի ձեւեր կան: Եվ եթե իսկապես ապացուցվի, որ Օշականցի Գեւորիկը իրոք մեղավոր է, ապա նա կպատժվի քրեական աշխարհում ընդունված համապատասխան պատիժներով:
Անդրադառնալով Օշականցի Գեւորիկի քրեական անցյալին` քրեագետը նշեց.
- Դեռեւս ոչինչ ասել չեմ կարող, նոր եմ սկսում իր մասին քրեական պատմությունը ուսումնասիրել: Անկասկած, նա քրեական աշխարհում հայտնի անձնավորություն է, բայց թե կոնկրետ ի±նչ գործերում է եղել, ի±նչ է արել, ես ինքս հստակ չգիտեմ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում