ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԴՀԿ-Ն ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԴՀԿ-Ն ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ
Այսօր որքան հայ հանրությունը, մամուլն ու քաղաքական էլիտան մտահոգ են, թե ով կլինի հաջորդ վարչապետը, նույնքան էլ չեն դադարում տարբեր տեսակետներ ու կանխատեսումներ հնչել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի նոր «աշխատանքի տեղավորման» հարցի վերաբերյալ: Արծարծվող տեսակետներից մեկն էլ այն էր, որ Տ. Սարգսյանը հնարավոր է գլխավորի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ նշեց.
- Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ այդպիսի բան հնարավոր չէ, ու նման ցանկություն Տիգրան Սարգսյանը չի հայտնել:
- Իսկ եթե հայտներ, կուսակցությունը կընդունե՞ր նրան` որպես ղեկավար կամ որպես անդամ:
- Գիտեք, «եթե»-ով չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

