ՙՙՙԽԱՌՆԱԾԻՆՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ՚
Արխիվ 12-16ՙԽԱՌՆԱԾԻՆՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ՚
Ներքաղաքական լարումներ, նախապես մանրամասն ծրագրված հանրահավաքներ եւ... մեծ հիասթափություն: Ահա թե ինչպես կարելի է գնահատել ոչ իշխանական չորս ուժերի այսօրվա դրությունը: Քաղաքական վերջին զարգացումների հետ կապված եւ այն հարցերի շուրջ, թե ինչի կհանգեցնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, եւ ներքաղաքական ինչ զարգացումներ կարելի է սպասել, զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.-Հասարակության մի ստվար զանգված, ինչպես նաեւ տարբեր քաղաքական գործիչներ յուրովի են ընկալում ՍԴ-ի կայացրած որոշումը: Ինչ եք կարծում, ինչով է սա պայմանավորված:
- ՍԴ-ն իր իրավասությունների շրջանակում որոշում է կայացրել կենսաթոշակային ֆոնդի վերաբերյալ, որն ինչպես գիտենք` վերջնական չէ: Սահմանադրական դատարանը հնարավորություն է տվել, որպեսզի օրենքում փոփոխություններ մտցնեն, որոնք էլ կհամապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը: Ողջունելի է, որ ՍԴ-ն գտել է որոշակի շեղումներ եւ որոշ դրույթներ` համարել հակասահմանադրական:
- Իսկ ինչով է պայմանավորված իրարամերժ կարծիքներ հնչեցնելը` պարզ արտահայտված մտքի վերաբերյալ:
- Հայոց պետականության, ընդհանրապես հայոց պատմության մեջ միասնականություն չեմ նկատել, միշտ էլ տարբեր հարցերի շուրջ իրարամերժ կարծիքներ հնչել են: Երեւի, դա մեր գեների մեջ է արդեն, անգամ զարմանալի կլիներ, եթե նման կարծիքներ չհնչեին:
- Ինչ եք կարծում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ՍԴ-ի որոշման հետ որեւէ առնչություն ուներ:
- Ես չեմ կարող պատասխանել:
- Ինչպես եք գնահատում ՀՀ կառավարության հրաժարական տալը, արդյո±ք թիմային փոփոխություն անելու կարիք կար:
- Ընդհանրապես քաղաքակիրթ երկրներում նման դեպքում ոչ միայն վարչապետն է դուրս գալիս համակարգից, այլեւ ամբողջ կառավարությունը:
- Արդյոք ՀՀ վարչապետի հրաժարական տալը կարելի է դիտարկել որպես կանխարգելիչ քայլ` եռօրյա հանրահավաքների հետ կապված:
- Չեմ կարծում, որ այդ հանրահավաքը այնպիսի վտանգավոր բնույթ պետք է կրեր, որ հանրապետության նախագահը ստիպված գնար այդ քայլին: Կարծում եմ, որ այդ քայլը որեւէ կապ չուներ հանրահավաքի հետ:
- Իսկ ինչ պետք է անեն այդ ուժերը նման պարագայում` կազմ-պատրաստ եղած թիմով:
- Նրանց փոխարեն` հստակ չեմ կարող պատասխանել, սակայն ընդդիմությանը յուրահատուկ է, որ ստեպ-ստեպ փոխեն իրենց մարտավարությունը, եւ այն հարմարացնեն քաղաքական իրադարձություններին, սակայն դա իրենց խնդիրն է: Հարկ է նկատել, որ մեր ընդդիմությունը միաբեւեռ չէ: Նրանք իշխանության փոփոխման խնդիր ունեն: Ընդդիմությունն ինքը ենթադրում է իշխանության ոչ թե մասնակի, այլ ամբողջական փոփոխություն: Դա հասկանալի է, այլ դեպքում դա ընդդիմություն չի լինի, այլ կլինի կիսաընդդիմություն: Այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը մասնակի հարց է, նրանք, եթե իրենց ընդդիմություն են համարում, պետք է ամբողջական ծրագրեր ունենան:
- Ընդդիմադիրները գոռում-գոչում էին վարչապետի հրաժարականի մասին, արդյոք հարմար թեկնածու ունեն այդ պաշտոնի համար, թե± նրանց մտքին, այնուամենայնիվ, այլ բան կա:
- Ես չգիտեմ, թե նրանք ինչ հնարավորություններ ունեին, բայց ընդդիմության խնդիրն իշխանափոխությունն է, իրենց թվում է, որ նրանք կարող են ավելի լավը լինել եւ ավելի կոնստրուկտիվ լուծել պետության առաջ ծառացած հարցերը: Սա բոլոր ընդդիմությունների մոտեցումն է:
- Լավ, ներքաղաքականից անցնելով արտաքին քաղաքականության, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը` Ուկրաինայի հարավ-արեւելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
- Այդ գործողություններին հետեւելով` կարծում եմ, որ Ուկրաինան կանդամահատվի, եթե տվյալ պետության այսօրվա ղեկավարները խելացի չգործեն: Արեւելյան Ուկրաինան բացահայտ կերպով չի ցանկանում մնալ Ուկրաինայի կազմում, որի ղեկավարներն այսօր տեսնում ենք, թե ովքեր են: Շուրջ 11 միլիոն ռուս բնակչություն կա այնտեղ, եւ այդ ահռելի զանգվածի հետ նրանք պետք է հաշվի նստեն: Ինձ թվում է, տեղի կառավարությունն այդ փաստը հաշվի կառնի եւ հույսը չի դնի եվրոպական կամ ամերիկյան կառույցների վրա: Այդ ամենը Ուկրաինային լավ բանի չի տանելու:
- Փաստորեն, տեղի հայերն էլ, ինչպես միշտ, տուժողի դերում պետք է լինեն:
- Այո, դա պատմական բախտ է, թե° Սիրիայում, թե° Լիբիայում, ժամանակին էլ` Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա: Ցանկացած նման քայլ հայերին միշտ վնաս է տվել: Պետք է հասկանալ, որ պետական անկայուն վիճակը, որտեղ նաեւ կրոնական պայքար է մղվում կաթոլիկների եւ ուղղափառների միջեւ, ազգային փոքրամասնություններին մեծ վնաս է հասցնում:
- Քեսաբի դեպքերի հետ կապված` մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԱՄՆ դեսպանատան դիմաց, արդյո±ք ճիշտ քայլ եք համարում:
- Այո, իհարկե ամենամեծ մեղք ունեցողներն այդ հարցում ամերիկացիներն են, իսկ կլինի մի քայլ, որտեղ ԱՄՆ-ի մատը խառը չլինի` ո°չ: ԱՄՆ-ն իր գլոբալ քաղաքականության մեջ ցույց է տալիս, որ ոչ մի բանի առաջ կանգ չի առնում:
- Այսօրվա դրությամբ մի շարք բլոգերներ թուրքի փաստաբանի պաշտոնն են ստանձնել եւ Քեսաբի դեպքերի հետ կապված ինչ-որ տեսանյութերի իրական լինելն են հերքում կամ հաստատում: Սա ի±նչ է նշանակում:
- Իրականության հետ չառնչվող եւ Երեւանում իրենց տանը հանգիստ նստած հայերը իրենց հայտարարություններով հարցականի տակ են դնում իրենց հայ լինելու հանգամանքը: Ինչ-որ խառնածիններ կան, որ մեր դարավոր թշնամուն փորձում են արդարացնել:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

