ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԳՆՈՒՄ Է ՂՐԻՄԻ ՈՒՂՈՎ
Արխիվ 12-16ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԳՆՈՒՄ Է ՂՐԻՄԻ ՈՒՂՈՎ
Անցած հանգստյան օրերին Ուկրաինայի հարավ-արեւելյան մարզերում շարունակվեցին արդեն ավանդական դարձած հանրահավաքները: Բայց այս անգամ իրավիճակը, կարծես թե, շատ ավելի բուռն ընթացք ստացավ:ՙ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՆԱԿԸ՚ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Զանգվածային հանրահավաքները, որոնք ծավալվել էին Խարկովից սկսած մինչեւ Լուգանսկի մարզ, այս անգամ չսահմանափակվեցին միայն ընդհանուր բնույթի պահանջներ ներկայացնելով: Ճիշտ է, այս դեպքում էլ հիմնականում պահանջները նույնն էինª մարզերում ուկրաինական նախագահական ընտրությունների փոխարեն անցկացնել հանրաքվեներ այդ տարածաշրջանների հետագա կարգավիճակի հարցով: Սակայն դրա հետ մեկտեղ գործնականում բոլոր այդ մարզերում հանրահավաքի մասնակիցները սկսեցին գրոհել մարզկենտրոնների եւ Ուկրաինայի անվտանգության խորհրդի տեղական կառույցների շենքերը, որոնց վրա շատ չանցած կրկին սկսեցին ուկրաինականի փոխարեն ծածանվել ռուսական դրոշներ: Եվ նկատենք, որ հատկապես նույն օրը բոլոր այդ մարզերում նմանատիպ գործողությունների դիմելու, ինչպես նաեւª գործնականում նույն կառավարական հաստատությունները վերահսկողության տակ առնելու փաստը խոսում է այդ ամենի կազմակերպված բնույթի մասին: Սրա հետ մեկտեղ շատ դեպքերում կառավարական շենքերի վրա հարձակվողների գործողություններում զգացվում էր լուրջ մասնագիտական պատրաստվածության տարրեր, ինչն ակնարկ է այն մասին, որ խոսքը ոչ թե տարերային գործողությունների մասին է, այլ կշռադատված օպերացիայի: Հասկանալի է, ուկրաինական ներկայիս փաստացի իշխանությունները եւս հենց նույն բանն են պնդումª որպես կազմակերպիչ, բնականաբար, մատնացույց անելով Մոսկվային: Բայց դա ապացուցել պարզապես հնարավոր չէ, քանի որ այս գործողություններում ակնհայտորեն առաջին պլանում տեսանելի է այսպես կոչված` արեւելյան մարզերի ժողովրդական աշխարհազորը: Այդ կառույցը, որ վերջին շաբաթներին, ինչպես ժամանակին տեղեկացնելու առիթ ունեցել ենք, գործնականում ավարտել էր իր կազմավորումը, դրա կազմում, որպես հիմնական կորիզ, տարբեր գնահատականներով, գործում են 3-5 հազար լրջագույն ռազմական պատրաստվածություն ունեցող մարտիկներ ¥ասում ենª բաղկացած ուկրաինական ՙԲերկուտի՚ եւ այլ հատուկ ստորաբաժանումների նախկին անդամներից¤, ունեն բավարար զինվածություն եւ անհրաժեշտության դեպքում կարող են իրենց թվակազմը հասցնել մինչեւ 20-30 հազարի: Եվ հիմա այդ ՙաշխարհազորը՚ չի էլ թաքցնում, որ այս ամենը հենց իր գործողությունների արդյունքն է:
Դա է վկայում նաեւ այն հայտարարությունները, որ այս օրերին ներկայացվում է այդ կառույցի տարբեր մարզային ստորաբաժանումների անունից եւ որոնցում որպես հիմնական պահանջ է ներկայացվում հետեւյալը. ՙՊահանջում ենք օրինական ընտրված նախագահ Վ. Յանուկովիչին վերադառնալ Ուկրաինա ¥արեւելյան մարզերից մեկը- Ք. Ս.¤ եւ կարգուկանոն հաստատել...՚: Բայց ամենաէականը. այց ՙաշխարհազորն՚ արդեն սկսել է իրեն անվանել Հարավ-արեւելքի բանակ, ունի միավորված շտաբ, կարծես թե նաեւ համապատասխան կառուցվածք եւ ստորաբաժանումներ: Երեկ սկսեցին տարածվել նաեւ տեղեկություններ, որ վերահսկողության տակ առնված կառավարական շենք-շինություններից եւ այլ կառույցներից վերցվել են հրաձգային զենքի զգալի պաշարներ, ինչը նշանակում է, որ բանակի հիմնական կորիզն արդեն անցել է թվակազմն ավելացնելուն եւ առգրավված այդ հավելյալ զենքը կուղղվի տվյալ նպատակին: Էլ չասած, որ կոչ են անում նախկին բերկուտցիներինª միանալ իրենց, ինչը, կարծում ենք, արագորեն կյանքի կկոչվի:
Այստեղ, թերեւս, հիշեցնենք, որ դեռ մեկ-երկու շաբաթ առաջ առիթ ունեցել ենք կարծիք ներկայացնել, որ Արեւելյան Ուկրաինայում իրավիճակի այսօրինակ զարգացումն ունի մեծ հավանականություն: Ավելի կոնկրետª Լավրով-Քերրի վերջինª փարիզյան հանդիպման ժամանակ տեսանելի դարձավ, որ փորձում են պայմանավորվել Ուկրաինայի ֆեդերալիզացիայի շուրջ, եւ, որ հակառակ դեպքում իր գործունեությունը կսկսի արեւելյան աշխարհազորը, որին, ամենայն հավանականությամբ, կառաջնորդի Յանուկովիչը: ԱՄՆ-ը կարծես թե փորձելու էր ֆեդերալիզացիայի հարցում համաձայնությունը ստանալ ուկրաինական դե ֆակտո իշխանություններից: Սակայն հեղափոխական իշխանությունների ներքին հակասությունների, ավելի կոնկրետª քաղաքական հատվածի եւ ՙԱջ սեկտորի՚ միջեւ վերջին ժամանակներս առաջացած թշնամության պարագայում նրանցից որ մեկն էլ խոսի ֆեդերալիզացիայի գաղափարի օգտին, նույն պահին էլ կհռչակվի դավաճան ու քաղաքական օրակարգից դուրս կմղվի: Այդ առումով նկատենք, որ ներկայիս պաշտոնական Կիեւը, ըստ էության, հայտարարեց, որ ֆեդերալիզացիայի գաղափարը չի էլ պատրաստվում ընդունել, գումարած դրանª Արեւմուտքը բաց տեքստով շարունակում է հակառուսական բնույթի գործողություններըª ակնհայտորեն փորձելով սպառնալիքները զուգորդել ստվերային քաղաքական խոստումների հետ, ռուսներին զերծ պահել կոնկրետ գործողություններից առնվազն մինչեւ ուկրաինական նախագահական ընտրությունները, երբ կկարողանան դրա միջոցով ինչ-որ մեկին հռչակել որպես լեգիտիմ նախագահ: Իսկ դա արդեն որոշակիորեն կնվազեցնի ՌԴ-ի քաղաքական հնարավորությունները ուկրաինական ուղղությամբ: Բայց չէ, երեւում է, որ այդ հաշվարկները չեն գործի, այսինքնª ֆեդերալիզացիայի գաղափարը մինչ ընտրությունները չի հաստատվում եւ գործի անցավ Արեւելյան բանակի վերափոխված ՙԺողովրդական աշխարհազորը՚:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՄՆԱ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
Այն, որ Արեւելյան բանակի շտաբը չի պատրաստվում իր կիրակնօրյա գործողությունները սահմանափակել միայն որոշ շենքերի վրա ռուսական դրոշներ բարձրացնելով ու հայտարարություններ հնչեցնելով, ակնհայտ դարձավ երեկ, երբ այդ ամենը սկսեց շարունակվել բուռն թափով: Թեեւ երեկ առավոտվանից սկսած ուկրաինական հեղափոխական իշխանությունների ուժային ղեկավարները հապշտապ մեկնեցին արեւելքª փորձելով տեղում ճնշել ՙհակահեղափոխությունը՚, սակայն դա չխանգարեց, որ արդեն կեսօրին Դոնեցկի ուժային կառույցների ղեկավարները հայտարարեն ՙժողովրդի կողմը՚ անցնելու մասին, շատ չանցած էլ մարզը հայտարարեց Դոնեցկի ժողովրդական հանրապետություն ստեղծելու մասին, եւ այդ նախաձեռնությունը, սպասվում է, որ արագորեն կծավալվի ողջ հարավ-արեւելյան Ուկրաինայով:
Կհաջողվի այդ հանրապետությանը կայանալ ու հանրաքվեի միջոցով տեղափոխվել ՌԴ կազմ, ինչպես որ հայտարարել է Դոնեցկը: Արեւելյան բանակի ուժերը կարծես թե բավարար են տարածաշրջանը ՙհեղափոխական իշխանությունների՚ հարձակումներից պաշտպանելու համար, եթե անգամ ներկայիս պաշտոնական Կիեւը կարողանա ՙզինադադար՚ հայտարարել ՙԱջ սեկտորի՚ հետ ՙպատերազմում՚ª միացյալ ուժերով արեւելյան ուղղությամբ հարձակվելու համար: Իհարկեª կա նաեւ ուկրաինական բանակը, որն ինչքան էլ թույլ, սակայն բավարար հնարավորություններ ունի Դոնեցկի հանրապետությունը տապալելու համար: Բայց այս դեպքում էլ, եթե զորքը հարձակվի այս ուղղությամբ, կասկածից վեր է, որ կմիջամտի Ռուսաստանըª իր հայրենակիցներին ֆիզիկական ոչնչացումից փրկելու պատճառաբանությամբ: Եվ որ դրանից հետո ԱՄՆ-ն էլ իր հերթին կփորձի մտնել ՌԴ-ի հետ ռազմական հակամարտության մեջ, ինչպես ցույց տվեց Ղրիմի պատմությունը, ունի միայն չնչին հավանականություն: Անշուշտª դեռ կա նաեւ քաղաքական լուծմանª Ուկրաինայի ֆեդերալիզացիայի տարբերակը: Բայց երեկ դե ֆակտո վարչապետ Յացինյուկը հերթական անգամ հայտարարեց, թե. ՙՖեդերալիզացիայի ամեն տեսակ կոչերը ուկրաինական պետականության ոչնչացման փորձ են եւ սցենար, որը գրվել է ՌԴ-ում՚, ինչը նշանակում է, որ քաղաքական ելքի հնարավորությունը շատ փոքր է:
Այսպիսովª Արեւելյան Ուկրաինայում, կարծես թե, ծավալվում է Ղրիմին բավականին նման սցենար, իհարկե, այն տարբերությամբ, որ այստեղ իրավիճակն ընդգծված կերպով ներքին հակամարտության տեսք ունի, շրջանառության մեջ է Յանուկովիչ կոչվող հաղթաթուղթը, այսինքնª Արեւմուտքը Ռուսաստանին մեղադրելու փաստեր պարզապես չունի: Իհարկեª քարոզչական վայնասուն կփորձեն բարձրացնել, բայց դա արդեն քիչ հետաքրքիր է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

