Ըստ վստահելի աղբյուրի` ԱՄՆ դեսպանատնից գրանտածիծ կառույցներին հանձնարարական է իջեցվել ստեղծել հստակ արեւմտամետ ուղղվածությամբ կուսակցություն եւ բոլորով միասին անդամագրվել այդ կուսակցությանը:
Ամենայն հավանականությամբ, այդ կուսակցությունը կոչվելու է ՙԵվրոպական ինտեգրում՚ կամ ՙԵվրոպական ընտրություն՚: Ի դեպ, ՙԵվրոպական ընտրություն՚ նախաձեռնությամբ հանդես եկած վերակազմավորված ՀՀՇ-ն, մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ հավակնություններ ունի ապագա միացյալ կուսակցությունում ղեկավար դիրքեր զբաղեցնել, սակայն դրան ընդդիմանում է տխրահռչակ Սաքունցը, ով համարում է, որ անդրօվկիանոսյան տիկնիկավարներին մատուցած ծառայությունների տեսակետից շատ ավելի արժանիքներ ունի, քան ՀՀՇ-ականները: Մեր ունեցած տեղեկություններով, հենց այդպիսի կուսակցության ստեղծման նախապատրաստական միջոցառումներից մեկն էր այս կիրակի ՙՀրազդան՚ հյուրանոցում տեղի ունեցած ՙնարնջագույնների՚ եւ գրանտածիծների խառնաժողովը: