ՙԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ՚
Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում, որ ազգային համաձայնության կառավարություն կարող է ձեւավորվել, սակայն այդ տաբերակը քիչ հավանական է համարում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանախոսը: Սակայն, եթե նույնիսկ նման դասավորում լինի, ապա ոչինչ չի փոխվի` վստահ է նա: ՙՀայաստանում պետք է լուրջ ընդդիմություն ստեղծել, ձեւավորել՚,- նկատեց նա` հավելելով, որ եթե ընդդիմությունը մինչեւ 2018 թվականը մնա այնպիսին, ինչպիսին որ հիմա է, ապա հաջորդ ընտրություններին մենք նույնը կունենանք, ՙմեզ մոտ ինչ-որ աղջիկներ ու տղաներ ավելի շատ մարդ են հավաքում հանրահավաքներին, քան կուսակցությունները՚:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

