Ապրիլի 28-30-ը խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՙԺառանգությունը՚ պատրաստվում էին շուրջօրյա հանրահավաք անցկացնել` անվստահություն հայտնելով կառավարությանը: Սակայն, ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը.
ՙՈւրբաթը շաբաթից շուտ եկավ՚, եւ ՀՀ վարչապետը հրաժարական տվեց: Մյուս կողմից էլ, քառյակի ՙկոզր՚ դարձած պարտադիր կուտակային կենսաթոշակի հարցը լուծվեց, ու Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական ճանաչեց` մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տալով, որպեսզի օրենքում առկա բացերը լրացվեն: Փաստացի, հօդս ցնդեց ոչ իշխանական ուժերի ձեւավորած օրակարգը, եւ թե չեղած օրակարգով շուրջօրյա հանրահավաքներին արդյո±ք պատրաստվում է մասնակցել ԱԺ ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցությունը, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԲՀԿ-ական պատգամավորներից: Սակայն, կարծես թե, վերջիններիս հեռախոսները որոշել են լռությամբ հարգել անիմաստ դարձած օրակարգի ու անվստահություն հայտնելու ցանկության ՙվառ հիշատակը՚: