ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԳՈՀ Է ՙԺՊՏԵՐԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴ՚ ՄԱԿԱՆՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԳՈՀ Է ՙԺՊՏԵՐԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴ՚
ՄԱԿԱՆՈՒՆԻՑ
Ասում են, թե Լեւոն Զուրաբյանը գոհ ու տպավորված է ոչ միայն ԲՀԿ-ի ղեկավարության հետ դեմ առ դեմ հանդիպումից, այլեւ դրանից հետո ԲՀԿ-ի կողմից իրեն տրված ՙԺպտերես երիտասարդ՚ մականունից: Ավելին, Զուրաբյանի ՙբարգավաճմանը՚ դեմ չէ նաեւ ԼՏՊ-ն, ով կոնգրեսականների շրջապատում հրապարակայնորեն առաջարկել է ՙբարտերային՚ տարբերակով ՙԺպտերես երիտասարդ՚ Զուրաբյանին հանձնել ՙհարուստ ԲՀԿ-ին՚, իսկ փոխարենը իրենց ՙհամեստ՚ կուսակցության շարքերն ընդունել ԲՀԿ-ի ՙԿլեոպատրա՚ Նաիրա Զոհրաբյանին: Ներկայումս Տեր-Պետրոսյանի ՙառաջարկը՚ երկուստեք քննարկման փուլում է:

