ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԾԱՆՐ ՉԻ ՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԾԱՆՐ ՉԻ ՏԱՆՈՒՄ
Հրաժարական տված վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես պարզվեց, այնքան էլ ծանր չի տանում իր պաշտոնանկությունը: Ապրիլի 7-ի երեկոյան նա, ինչպես միշտ, իր թիկնապահների ուղեկցությյամբ ժամանեց Խուլ-համրերի մշակույթի պալատ, որի դահլիճում վաղուց զբաղվում է վոլեյբոլով: Կամ այսկերպ նա հանում է տապալված կուտակայինից առաջացած սթրեսը, կամ էլ` ընդհակառակը` այս բոլոր խոսակցությունները եւ իրադարձություններն իր անձի շուրջ բացարձակապես իրեն չեն հուզում: Եվ այդ ամենը մի կողմ դրած, առիթը չի կորցնում վայելքներին տրվելու համար:

