Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ. «ԵՍ ՈՉ ՄԵԿԻ ՇԱՀԵՐԸ ՉԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ. «ԵՍ ՈՉ ՄԵԿԻ ՇԱՀԵՐԸ ՉԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ»
Iravunk.com-ը կապ հաստատեց Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հետ հետաքրքրվելու հայ հոգեւոր համայնքի վիճակից, որին ի պատասխան սրբազան հայրը մեզ փոխանցեց, որ հայ համայնքի վիճակը նորմալ է եւ ընթանում է իր բնականոն հունով այնուհետ հավելեց.
- Այդ լարված քաղաքական վիճակը, որը դեռ կա Ուկրաինայում, դա պետական եւ քաղաքական մակարդակով է ընթանում, իսկ ողջ ազգաբնակչությունը ապրում է իր խաղաղ կյանքով այդ թվում մեր հայությունը:
- Սրբազան վերջերս մի ապատեղեկատվություն էր տարածվել, որ իբրեւ դուք եւ Ուկրիայում ՀՀ դեսպանը այդտեղ պաշտպանում եք Ռուսաստանի դաշնության շահերը: Ի՞նչ կասեք այս առումով:
- Ես ոչ մեկի շահերը չեմ պաշտպանում եւ մտածում եմ, որ պետք է հայությունը հավաքական լինի եւ յուրաքանչյուր հարցի մեջ անշուշտ կարող է ունենալ իր կարծիքը, բայց հավաքաբար ինչ որ հարցերի մեջ պետք է գործուն մասնակցություն դրսեւորեն: Այսինքն ամեն մեկը պետք է իր պատկերացումը անձնականից այն կողմ միայն չտեսնի ու չտանի:
Ուկրաինայի հայ հոգեվոր առաջնորդի հետ զրույց ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի հետաքննություն հավելվածում` վաղը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

