Հայաստանի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա արդեն հինգշաբթի
Արխիվ 12-16|
Հայաստանի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա արդեն հինգշաբթի
|
ՀՀԿ գործադիր մարմինը հինգշաբթի կքննարկի նոր վարչապետի թեկնածությունը, տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք այդ հարցը կքննարկենք Գործադիր մարմնի նիստի ժամանակ, ինչից հետո ես լրագրողներին կներկայացնեմ Հայաստանի նախագահի որոշումը», – ասաց Շարմազանովը։
Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հաջորդ օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։
Հայաստանի Հիմնական օրենքի 55–րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահը վարչապետին նշանակում է կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։

