Արեւմտասեր ընդդիմությունը ու նեոլիբերալիստական ուժերը ահաբեկված են Հ. Աբրահամյանի շողքից
Արխիվ 12-16Արեւմտասեր ընդդիմությունը ու նեոլիբերալիստական ուժերը ահաբեկված են Հ. Աբրահամյանի շողքից
Ռեգնում գործակալության տարածած տեղեկատվությունից հետո, համաձայն որի ՀՀ վարչապետ է նշանակվելու ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանը, ընդդիմադիր ուժերի եւ իրենց ծառայող լրատվամիջացների մոտ սկվել է բուռն հիստերիայի շրջան:
Չնայած դեռեւս որեւէ՝ անգամ կիսապաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն արեւմտասեր ընդդիմությունը՝ իշխանական համակարգում եւ հատակապես ֆինանսա-բանկային շրջանակներում բուն դրած նեոլիբերալիստական ուժերի հետ համատեղ, ահաբեկված են Հ. Աբրահամյանի շողքից:
Հարց է ծագում՝ ինչից են նրանք այդքան սարսափում; Բանն այն է, որ Հ. Աբրահամյանի նշանակման դեպքում ընդդիմադիրները կկորցնեն իրենց բողոքների առարկան, իսկ բանկային համակարգի սանձերը Հ. Աբրահամյանը կձգի:
Եթե Տ. Սարգսյանը Հայաստանի տնտեսությանը հաճախ նայում էր բանկային տոկոսների պրիզմայի միջով եւ այն վերածվել էր ֆինանսական համակարգի սպասարկողի, ապա Հ. Աբրահամյանը լավ է տիրապետում իրական տնտեսության՝արտադրության, գյուղատնտեսության զարգացման մեխանիզմներին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության քննարկումների ժամանակ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել նվազեցնել վարկերի տոկոսները. « եթե ֆինանսավորում ենք էժան եւ երկար վարկեր, դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացմանը, եթե դրանք կարճ են եւ բարձր տոկոսով, ապա խաթարում է տնտեսության զարգացմանը»:
Իր ելույթների ընթացում նա քննադատել է կառավարությանը ներդրումների համար ոչ բարենպաստ դաշտ ստեղծելու համար. « Մենք ենք քննադատում կառավարությանը, որ դաշտ ստեղծեն, հնարավորոթւյուն ստեղծեն, որպեսզի ներդրումներ իրակացվեն Հայաստանի Հանրապետությունում: Մի խումբ մարդիկ են, որոնք ներդրում են կատարելու, եթե չտանք հարկային արտոնություն, մեզ չեն վստահի»:
Հ. Աբրահամյանը, ունենալով երկար տարիների վարչական եւ քաղաքական գործունեության փորձ՝ եղել է մարզպետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, անկասկած, լավ է տիրապետում գործադիր իշխանությանն անհրաժեշտ հմտություններին: Հարկ է նշել նաեւ, որ քաղաքական դաշտում Հ.Աբրահամյանը վայելում է հեղինակություն եւ ունի տարբեր քաղաքական օղակների վրա ազդելու լծակներ: Ընդիմադիրները ամենաշատը սարսափում են, որ Աբրահամյանի հնարավոր նշանակումով, ԲՀԿ-ն այլեւս չի մնա <հրաշալի քառյակի > մեջ, եւ վերջինս կկորցնի այն ձողը, որի շուրջ, ինչպես մլակները լույսի շուրջ պտտվում էին ընդդիմադիրները:
Հ.Աբրահամյանը ունի նաեւ ընկալում հասարակ ժողովրդի մեջ: Սերելով հասարակ հայ ընտանիքից՝ նա կարողանում է մարդկանց հետ խոսել իրենց հասկանալի լեզվով, ականջ է դնում հասարակ ժողովրդի բողոքներին եւ առաջարկներին, լավ է տարբերակում գյուղացու հոգսը, քաղաքացու կարիքը՝ անձամբ շփում ունենալով շարքային քաղաքացիների հետ:
Հովիկ Աբրահամյանը կարևորում է գիտակցությունը, որ գյուղատնտեսությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար պետք է միջոցներ ձեռնարկվեն: «Ես կոչ եմ անում բոլորս լինենք հետևողական մեր խոստումների մեջ: Չի կարելի գնալ գյուղ, խոստումներ տալ ու չկատարել: Երբ գյուղացիները չեն կարողանում տեսնել լուծումը, դա է խնդիրը»,- ասել է Հ. Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի Հ. Աբրահամյանը առաջինը արձագանքեց Արմավիրի մարզի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի առաջարկին ՝ բացել հաշվեհամար Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների օգնության համար եւ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիների հաշվեհամարին, ինչին հետեւեցին պատգամավորները եւ կառավարության անդամները:
«Բոլորս պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, որ բոլոր հարցերը միանգամից լուծենք: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ ստեղծելու բարենպաստ հնարավորություններ մարդկանց համար, էժան տոկոսով, երկարաժամկետ վարկեր տրամադրենք: Չի կարելի գյուղատնտեսական վարկը լինի յոթ տարուց պակաս, դա չի կարող շահույթ տալ, իսկ յուրաքանչյուր բիզնեսի հիմքում պետք է ընկած լինի շահույթը, որպեսզի այն գոյատևի, ունենա շարունակական բնույթ»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Նրա աշխատելաոճը տարբերվում է կառուցողականությամբ եւ վճռականությամբ, միաժամանակ նա բանակցելու վարպետ է, ինչն ապացուցել է խորհրդարանական ընդդիմության հետ աշխատելիս: Նրա հայտարարությունները միշտ պարզ են եւ կշռադատված ՝ ուղղված հասարակ քաղաքացու շահերին:
Սակայն արեւմտասերները ժամանակից շուտ են բոբիկացել, քանի որ պարզ չէ՝ ՀՀ վարչապետի պաշտոնի առաջարկ Հ.Աբրահամյանին լինելու է, թե՝ ոչ, եւ այն ստանալու դեպքում, Հ. Աբրահամյանը կհամաձայնվի դե յուրե պաշտոնի իջեցմանը, եւ մեծ գլխացավանքի տակ մտնելուն , թե՝ ոչ:
Զ. Սարգսյան

