«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԿՈՐՑՆԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԵՆՔ ԽՈՍՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԿՈՐՑՆԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԵՆՔ ԽՈՍՈՒՄ»

Օրերս «Իրավունք»-ը երկօրյա այց կատարեց Սյունիքի մարզ, տեղեկանալու  սահմանամերձ շրջանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին: Զրույց ունենալով Սյունիքի մարզի քաղաքներում, բնակչության հետ, ակնհայտ դարձավ, որ դեռեւս մեկ աշխատանքային տարին չբոլորած մարզպետ Վահե Հակոբյանին այդքան էլ չեն ճանաչում, հատկապես Սիսիան եւ Գորիս քաղաքներում: Նույնիսկ հանդիպեցինք շատերին, ովքեր մեր միջոցով տեղեկացան, թե ով է իրենց մարզպետը: Շատերն էլ եթե գիտեին, ապա ավելի լավ ճանաչում էին մարզպետի հորը` Մաքսիմ Հակոբյանին: Նկատենք. որ վերը նշված քաղաքներում որեւէ էական փոփոխություն, թե քաղաքաի կառուցապատման, բարեկարգման, բաորյահոգեբանական մթնոլորտի փոփոխության չէր զգացվում. «Այս նոր մարզպետից ոչ տեղյակ ենք, ոչ էլ տեսել ենք դեմքով, իսկ մեր քաղաքների վիճակը մնում է անբարեկարգ»: Իսկ ոմանք, եթե տեսել էին, ապա տեղական հեռուստատեսություններով. «Մի երկու անգամ տեսել ենք տելեվիզրով, բայց տենց էլ չհասկացանք ինչ էր խոսում: Ամեն դեպքում ինքը ինչ անում չի անում, մեր քաղաքների համար ոչ մի բան չի արվում, ոչ մի բան էլ չի փոխվել: Նույնիսկ անիմաստ ենք համարում ինչ որ հարցով դիմել»:

Պարզվում է Վ Հակոբյանին մարզպետ դառնալն էլ  չի փրկել, որպեսզի որեւէ մեկը առիթ ունենա, գոնե մի ողջ տարածաշրջան ներկայացնող մարզի պատասխանատուի ձայնը լսի, կամ իր խոսքը փոխանցի համայնքների բնակիչներին: Ըստ էության հինգ եւ ավել տարիներին, Ազգային ժողովում, չխոսկան արդեն մարզպետը նույն ոճով է շարունակում իր գործունեությունը մարզում. «Ախր երբ է խոսում, որ հասկանանք, ես տղեն ինչ կարա անի, կոպիտ ասած, ոչ գվում է ոչ բվում»: Դե դա էլ հավանաբար բնավորություն  է ինչ կարող ես անլ: Բայց եւ այնպես, մեր զրուցակիցների մեծ մասը գտնում է, որ քանի որ իրենք գտնվում են սահամնին ավելի մոտ, ճիշտ կլինի, որ երիտասարդ մարզպետը ավելի ակտիվ լինի, էլ չասենք անհրաժեշտության դեպքում անգամ բռունցքը սեղանին խփի:

Այս ամենից զատ, վերը նշված քաղաքներում արմատացած է այն միտքը, որ Վահե Հակոբյանի համար առաջնահերթ ու կարեւոր են Կապանն ու Քաջարանը, ինչին ինքներս ականատես եղանք. «Լավ էլ գիտենք, որ ինքը ավելի շատ ուշադրություն է դարձնում իր ծննդավայրի բնակիչներին, տեղյակ ենք, որ օգնություններ է բաժանում, բայց դե ինչի դրանք մեզ չի հասնում այ դա չենք հասկանում ու հասկանկում ենք նաեւ, որ էդ ամեն ինչը անում է իր հոր, կամ ավելի շուտ պղնձամոլիբդենային կոմբինատի եկամուտների շնորհիվ»: Եվ իրոք, արդեն զրուցելով կապանցիների, եւ մասնավորապես Քաջարանի բնակիչների հետ հաստատվեցին այն զրույցները, որ մարզպետը ջանք ու եռանդ չի խնայում իր հայրենի քաղաքի համար. «Այո մենք օգնություններ ստանում ենք ու նաեւ շատ գոհ ենք, որ կա պղնձամոլիբդենայնի կոմբինատը, որի շնորհիվ չենք արտագաղթում»:

Մեր զրուցակիցների մեջ եղան այնպիսիք, ովքեր էլ ավելի անկեղծանալով, մեզ փոխանցեցին, որ սյունյաց աշխարհում դիկտատուրան դեռեւս շարունակվում է, ինչպես նախկին, այնպես էլ ներկա մարզպետի օրոք ոչինչ չի փոխվել իրենց մարզում, հատկապես խոսքի ազատության առումով. «Մենք վախենում ենք ինչ որ բան խոսալ, որովհետեւ մեր երեխեքը, ամուսինները աշխատում են այդ կոմբինատում ու եթե փորձենք մի բան իրենց ուզածով չանենք, կամ մի քիչ ազատ խոսենք, մեր կարծիքն հայտնենք երկրի հետ կապված խնդիրների մասին, վստահ ենք, որ հենց հաջորդ օրը մեր հարազատներն ու բարեկամները կզրկվեն աշխատանքից ու նման դեպքեր արդեն եղել են»:

Իսկ վերջում ուրախությամբ պետք է նշենք, որ Սյունիքի մարզում արտագաղթի չափերը նվազել են, ինչը եւս պարզ դարձավ մեր զրույցներից: Ակնհայտ էր նաեւ սյունեցիրների դրական տրամադրվածությունը Հայաստանը Մաքսային Միությանն անդամագրվելու առնչությամբ:

Բայց ցավալին այն էր, որ մարզպետարանի անմիջապես հարեւանությամբ գտնվող մեծ ու երկար ջրամբարն ամբողջությամբ կեղտի ու հակասանիտարական վիճակում էր գտնվում, որը ներկայացված է լուսանկարներում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում