«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

 

Այսօր ԵԽԽՎ-ում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Քեսաբի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ կոչ է արել միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետեւանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ: «Եվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարեւոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա ու կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելիությունից, պետք է խստորեն դատապարտել»,- ասված է հայտարարության մեջ: Հնչեցված հայտարարությունից հետո, «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Ն.Կարապետյանի հետ, ումից հետաքրքրվեցին եվրոպացի գործընկերներից ստացած արձագանքների մասին.

- Քեսաբի հարցը միանշանակ վերաբերում է մարդու իրավունքների զանգվածային խախտմանը, եւ այն չէր կարող չընդունվել եվրոպացի մեր գործընկերների կողմից: Ցավոք, մեր հարեւան պետության` Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ ապացուցեցին իրենց ադեկվատության բացակայությունը, եւ փորձեցին հարցը տանել այլ ուղղությամբ:

- Բացի մեր ազգի համար շատ կարեւոր հայտարարությունից, որը Դուք հնչեցրեցիք, հայաստանյան պատվիրակությունը ԵԽԽՎ-ում այլ հարցեր պատրաստվո՞ւմ է բարձրացնել:

- Նշեմ, որ մեր պատվիրակության կողմից պատրաստվել եւ շրջանառության մեջ է դրվել Քեսաբի դեպքերը եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու փաստը դատապարտող փաստաթուղթ, որն արդեն իսկ հավաքել է անհրաժեշտ ստորագրությունների քանակը եւ գրանցվելու է, որպես գրավոր հռչակագիր: Իմ տեղեկություններով, վաղը բարձրացվելու է նաեւ ռազմագերիների հարցը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում