«ԿԱՎԵ ՄԱՐԴԸ» ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
Արխիվ 12-16«ԿԱՎԵ ՄԱՐԴԸ» ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
«Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը, որը մասնակցել է նաև «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնին, ռեժիսոր Արեն Վաթյանի դեբյուտային ֆիլմն է, սցենարի հեղինակը ռեժիսորի հայրն է` Արմեն Վաթյանը: Ֆիլմի թեման՝ ըստ ռեժիսորի համամարդկային է և հայաֆիկացված չէ, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի օտար հանդիսատեսը ևս բարձր գնահատի ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարը Կարեն Ջանգիրովն է, ով իր այս դերի համար «UNIKA» միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է մրցանակի «Տղամարդու լավագույն դերի» համար:
«Կավե մարդը» ֆիլմի սյուժեն հյուսվում է գլխավոր հերոսի շուրջ, ով կավագործ է և միայնակ ապրում է գյուղում, քանի որ երեխաները վաղուց լքել են գյուղը: Կավագործը այլևս ապրելու ցանկություն չունի` կարծելով, որ ինքը ոչ մեկին հարկավոր չէ: Հանկարծ ամեն ինչ փոխվում է, երբ ծերունու մոտ հայտնվում է պատանի և սկսում հետաքրքրվելով կավագործով և նրա կատարած աշխատանքերով, նա ցանկանում է սովորել ծերունու արհեստը: Սակայն, ծերունին հրաժարվում է, պատճառաբանելով, որ կավը վերջացել է: Բայց հետո ծերունին հրաժարվում է իր ցանկությունից. «Ասելիքն այն է, որ ապրելու ցանկություն միշտ էլ կգտնվի, պարզապես պետք է փնտրել ու գտնել` չհուսահատվել: Կարծում եմ՝ ցանկացած ազգության համար այս թեման հոգեհարազատ է»,-ասում է ԱՐԵՆ ՎԱԹՅԱՆԸ և հավելում`ուրախ է, որ այն ինչ ցանկացել է ասել ֆիլմում, հանդիսատեսը հասկացել է:
Ըստ դերասան Կարեն Ջանգիրովի ֆիլմն այն մասին է, թե ինչ է մարդը թողնելու իրենից հետո: Սա հարց է, որը շատ է կարևորում դերասանը, նրա խոսքով` ինքն այն տարիքում է, ում համար յուրաքանչյուր տարի, ամիս, հետո օր, ժամ նվեր է Աստծուց: Ինչ վերաբերվում է Կարեն Ջանգիրովի և Արեն Վաթյանի համագործակցությանը դերասանը փաստում է, որ կես խոսքից հասկացել են իրար, բացի այդ նրանք միասին հանդես են եկել «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմում: «Իմ տարիքի, իմ սերդի դերասանները այլևս պետք չեն, որովհետև մեզ նայելով, ինչպես հայելու մեջ` այսօրվա որոշ արվեստագետներ տեսնում են իրենց տգետությունը, անճարությունը, անճաշակությունը, իսկ մենք նրանց համար կարծես խղճի խայթ լինենք»,-մեկնաբանում է դերասանը:
Նշենք, որ «Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը արժանացել է միջազգային մի շարք մրցնակաների, այդ թվում ` Ոսկե մեդալի ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր «UNIKA» միջազգային փառատոնի ժամանակ, Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնի առաջին մրցնակին, «NOFI» ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնի դիպլոմ, «Nachbarn bei Freunden» միջազգային փառատոնի գրան-պրի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

